ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.7-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
- Սահմանել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի։
- Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը»` համաձայն հավելված 2-ի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու մասին» N 23-Ն հրամանը:
- Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
- Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին։
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
նախագիծ
Հավելված N 1
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի -------- ի N----- Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
- Էլեկտրոնային դասամատյաններ
- Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
- Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
- Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
- Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
- Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
- Էլեկտրոնային հաստիքացուցակ
- Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
- Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
- Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
- Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Դասալսումների արդյունքների արձանագրություն
- Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Սովորողների շարժի մատյան*
*Շարժի մատյանը ձևավորվում է էլեկտրոնային մատյան տվյալներ մուտքագրելիս
նախագիծ
Հավելված N 2
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի -------- ի N----- Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)
1․ Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածվող փաստաթղթերի լրացման(գործածության) հետ կապված իրավահարաբերությունները։
1. Էլեկտրոնային դասամատյաններ
- Էլեկտրոնային դասամատյանը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կոմպլեկտավորման և դասաբաշխման, թեմատիկ պլանների և դասացուցակի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
- Էլեկտրոնային դասամատյանում ցուցադրվում է 1) դասարանը, 2) դասարանում սովորող աշակերտների ցանկը, 3) դասավանդող ուսուցչի անունը և ազգանունը, 4) դասավանդվող առարկան, 5) դասացուցակը 6) դասի ամսաթիվը 7) օրվա դասի թեման 8) տնային առաջադրանքը 9) աշակերտների հաճախումների մասին արձանագրումը 10) աշակերտների ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները
- Էլեկտրոնային դասամատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով։
- Էլեկտրոնային դասամատյանի լրացումը (գործածումը) իրականացնում են առարկաները դասավանդող ուսուցիչները։
- Էլեկտրոնային դասամատյանը ուսուցիչը լրացնում է դասացուցակով նախատեսված դասը երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների և բանավոր գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից բացառվում են։ Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ բացակա աշակերտների համար։
- Էլեկտրոնայինդասամատյանի վարման վերահսկողությունը իրականացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթության տեսչական մարմինը, լիազոր մարմինը, դպրոցի տնօրենեը և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը՝ դպրոցների կառավարման տեղեկատվածան համակարգում իրենց համար ստեղծված հաշիվների միջոցով։
- Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
- Աշխատողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ համակարգ), աշխատողի անհատական տվյալները համակարգ մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
- Անձնական գործը վարում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, կամ տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը՝ աշխատողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխանների հիման վրա, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ։
- Արգելվում է նույն աշխատակցի համար վարել մեկից ավելի անձնական գործ։
- Անձնական գործի վարումը սկսվում է աշխատողի` համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։ Անձնական գործը ներառում է աշխատողի
- Հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
- Ազգանունը
- Անունը
- Հայրանունը
- Գրանցման հասցեն
- Անձնագրի համարը
- Անձնագրի տրման ամսաթիվ
- Ում կողմից է տրվել անձնագիրը
- Ծննդյան ամսաթիվը
- Սեռը
- Արյան կարգը
- Քաղաքացիությունը
- Ազգությունը
- Հեռախոսի համարը
- Տնային ուսուցմամբ զբաղվելու մասին նշումը
- Անձնական գործը ընդգրկում է նաև
- Աշխատանքի ընդունման պայմանագրի, պայմանագրերում կատարված փոփոխությունների, համաձայնագրերի էլեկտրոնային տարբերակը՝ տեսածրված կամ PDF ձևաչափով
- Աշխատանքի ընդունման և/կամ ազատման մասին անհատական իրավական ակտի համարը, ամսաթիվը, պատճառը
- Պաշտոնային դրույքաչափը (Զբաղվածություն / ծանրաբեռնվածություն)
- Հիմնական պաշտոնը
- Պաշտոնի նշանակման հրամանի համարը և ամսաթիվը
- Նախկին աշխատանքի ստաժը
- Դասավանդվող հիմնական առարկան
- Նշում դասվար լինելու մասին
- Նշում դասղեկ լինելու մասին
- Նշում խմբակ վարելու մասին
- Նշում մեթոդական միավորման նախագահ լինելու մասին
- Նշում տետրերի ստուգման մասին
- Կրթությունը
- Նշում մանկավարժական կրթության մասին
- Ավարտած մասնագիտական ուսումնական հաստատությունը
- Մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելու տարին
- Մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու տարին
- Ֆակուլտետը/բաժանմունքը
- Մասնագիտությունը
- Դիպլոմի համարը
- Գիտական աստիճանը
- Գիտական կոչումը
- Նշում վերապատրաստում անցնելու մասին
- Վերապատրաստման արդյունքում տրված փաստաթղթի տեսակը և համարը
- Ատեստավորման մասին որոշուման տեսակը, համարը, ամսաթիվը
- Որակավորման տարակարգ ստանալու ամսաթիվը, փաստաթղթի համարը, տարակարգի աստիճանը
- Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
- Սովորողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) սովորողի մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է համակարգում, սովորողի անհատական տվյալները համակարգ մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
- Արգելվում է նույն սովորողի համար վարել մեկից ավելի անձնական գործ։
- Սովորողի անձնական էլեկտրոնային գործը լրացնում է տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը։
- Սովորողի տվյալները համակարգ մուտքագրվում են հրամանագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է ուսումնական հաստատության տնօրենը։
- Սովորողի անհատական տվյալներն են․
- Հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
- Ազգանունը
- Անունը
- Հայրանունը
- Ծննդյան տարեթիվը
- Անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը
- Սովորողի դասարանը
- Տվյալ դասարան ընդունվելու ամսաթիվը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս)
- Տվյալ դասարան ընդունվելու հրամանի համարը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս)
- Սեռը
- Արյան կարգը, եթե տվյալը առկա է
- Քաղաքացիությունը
- Ազգությունը
- Հաշվառման հասցեն
- Փաստացի բնակության հասցեի հաշվառման հասցեի հետ համընկնմա մասին նշում
- Հաշմանդամության մասին նշում
- Կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի մասին նշում
- հակասոցիալական վարքի դրսևորման մասին նշում
- Ծնողի կամ օրինական ներկայացուցիչի մասին տվյալներ
- Հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
- Անունը
- Ազգանունը
- Հայրանունը
- Անձը հաստատող փաստաթղթի տեսակը
- Փաստաթղթի համարը
- Փախստական լինելու մասին նշում
- Ֆունկցիոնալ խանգարումների տեսակը և աստիճանը
- Հետադարձ կապի տվյալներ
- Արտակարգ իրավիճակների դեպում նշված տվյալները որպես կապի միջոց հաստատելու հնարավորություն
- Կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները (ամփոփաթերթերը)
- Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
- Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը կամ նրա կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
- Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյանը պարունակում է հետևյալ տվյալները
- Մատյանի վարման ժամանակաշրջանը
- Ուսումնական հաստատության անվանումը
- Սովորողի անունը, հայրանումը և ազգանունը
- 12-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
- Ատեստատի համարը և տեսակը
- Ատեստատը սովորողին հանձնելու ամսաթիվը
- Ատեստատը ստացողի ստորագրությունը
- Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
- Հիմնական կրթության վկայականի բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը կամ նրա կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
- Հիմնական կրթության վկայականի բաշխման մատյանը պարունակում է հետևյալ տվյալները
- Մատյանի վարման ժամանակաշրջանը
- Ուսումնական հաստատության անվանումը
- Սովորողի անունը, հայրանումը և ազգանունը
- 9-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
- Վկայականի համարը և տեսակը
- Վկայականը սովորողին հանձնելու ամսաթիվը
- Վկայական ստացողի ստորագրությունը
- Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
- Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները լրացնում է քննության հանձնաժողովի անդամը։
- Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները։
- Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրություններում գրանցված տվյալները փոխանցվում են դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ փաստաթղթերը ներբեռնվում են՝ տեսածրված կամ PDF ձևաչափով։
- Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները պարումնակում են հետևյալ տվյալները
- Ուսումնական հաստատության անվանումը
- Քննության ամսաթիվը
- Քննական առարկան
- Քննությանը թույլատրված սովորողների թիվը
- Քննությանը մասնակցած սովորողների թիվը
- Սովորողի անունը, հայրանունը և ազգանունը
- Քննական տոմսի տարբերակի համարը
- Քննական գնահատականը
7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
- Հաստիքացուցակը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի պաշտոնների անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնելուց հետո՝ ինքնաշխատ եղանակով։
- Պաշտոնների անվանացանկը, հաստիքներ թիվը և դրույքաչափերը լրացնում է տնօրենը կամ տնօրենի կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
- Էլեկտրոնային հաստիքացուցակում արտացոլվում են հետևյալ տվյալները
- Պաշտոնի անվանումը
- Հաստիքների թիվը
- Պաշտոնի բոլոր հաստիքների դրույքաչափը (դրամ)՝ մեկ ամսվա և մեկ տարվա համար
- Ձևավորված հաստիքացուցակը ներբեռնվում է համակարգից։
- Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
- Տարիֆիկացիոն մատյանը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կոմպլեկտավորման, ուսումնական պլանի և դասաբաշխման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
- Տարիֆիկացիոն մատյանումցուցադրվում է
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ցուցակը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածություն ըստ դասարանների և դրան համապատասխան վարձատրության չափը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վաչական պաշտոնները և դրան համապատասխան վարձատրության չափը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների լրացուցիչ ծանրաբեռնվածությունը (մեթոդական միավորման նախագահ, դասղեկ) և դրան համապատասխան վարձատրության չափը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատավարձը ամսեկան և տարեկան կտրվածքով
- Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
- Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արաձանագրությունը լրացվում է խորհրդի քարտուղարի կողմից և հաստատվում է խորհրդի նախագահի կողմից։
- Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
- Արձանագրության հերթական համարը
- Նիստի անցկացման օրը
- Նիստին մասնակցողների թիվը
- Նիստի օրակարգը
- Քննարկված հարցերի ամփոփ բովանդակությունը
- Խորհրդի որոշումը
- Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
- Ուսուցչի բաց թողնված և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանը լրացվում է դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալի կոմից և հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից՝ ամեն ամսվա վերջին աշխատանքային օրը։ Մատյանի տվյալ ամսվա էջը ներբեռնվում է՝ տեսածրված կամ PDF ձևաչափով:
- Ուսուցչի բաց թողնված և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
- Ուսուցչի բացակայած օրերի թիվը։
- Ուսուցչի բացակայած ժամանակահատվածի սկզբի և ավարտի ամսաթվերը։
- Բաց թողնված դասաժամերի թիվը։
- Դասերը փոխարինած ուսուցիչների անունը և ազգանունը, փոխարինած դասաժամերը։
- Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Ուսումնական առարկաների թեմատիկ պլանը կազմում է առարկան դասավանդող ուսուցիչը, հավանություն է ստանում մեթոդական միավորման նիստում, հաստատվում է դպրոցի տնօրենի կողմից և ներբեռնվում է՝ տեսածրված կամ PDF ձևաչափով։
- Ուսումնական առարկաների թեմատիկ պլանը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը
- Առարկայի անվանումը
- Դասարանը
- Տարեկան ժամաքանակը ըստ ուսումնական պլանի
- Յուրաքանչյուր դասի թեման՝ նոր տողից
- Թեմայի ընթացքում ուսուցանվող նյութի վերնագիրը և էջը դասագրքում
- Ուսուցչի որոշմամբ կարող է պարունակել դասի մասին այլ տեղեկատվություն։
- Դասալսումների արդյունքների արձանագրություն
- Դասալսումների արդյունքների արձանագրությունը կազմում է դասալսողը՝ դասալսման օրը։
- Դասալսումների արդյունքների արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը
- Առարկայի անվանումը
- Դասարանը
- Աշակերտների թիվը դասարանում
- Ներկա աշակերտների թիվը
- Դասը վարող ուսուցչի անունը և ազգանունը
- Դասի թեման
- Դասի ընթացքի նկարագրությունը
- Դասը լսողի որոշմամբ կարող է պարունակել դասի մասին այլ տեղեկատվություն։
- Դասալսողի մեկնաբանությունները և առաջարկությունները դասի մասին։
- Դասը վարող ուսուցչի հատուկ կարծիքը (առկայության դեպքում)։
- Դասալսումների արդյունքների արձանագրությունը պահվում է դասը լսողի մոտ մեկ ուսումնական տարի։
- Ներքին և արտաքին գնահատումների ժամանակ կատարված դասալսումների արդյունքների արձանագրությունը պահվում է դասը ստուգում կազմակերպող մարմնի մոտ։
- Դասալսումների արդյունքների արձանագրությունները, ըստ անհրաժեշտության, կարող են քննարկվել մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի նիստում։
13. Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանները տնօրենի կողմից հաստատվում են օգոստոս ամսին:
- Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանները մուտքագրվում են հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանի տվյալ դպրոցի թղթապանակում: