Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ
16-Ի
N 250-ՆՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 250-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ընկերությանը լրացուցիչ պարտավորությունների կատարումից ազատելու, ինչպես նաև բիզնեսին աջակցելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 250-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության և Ընկերության միջև 20.03.2017թ. կնքվել է (05.02.2016թ. կնքված թիվ 2/2016 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին) թիվ 1 համաձայնագիրը, որի
4-րդ կետով Ընկերությունը պարտավորվել է բացի վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ պետական բյուջե վճարել նաև թիվ թիվ ԱՎԴ/0630/02/17 քաղաքացիական գործով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարված 14.013.602 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները:

Ըստ Ընկերության կողմից ՀՀ վարչապետին ուղված դիմումի՝ Ընկերության կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարումը պայմանավորված է
ՀՀ համայնքներին մատակարարված ապրանքների դիմաց վճարումներ չկատարելու հանգամանքով, որը համաձայն Ընկերության կողմից ներկայացված ՀՀ համայնքների նկատմամբ ունեցած դեբետորական պարտքերի տեղեկանքի շարունակվում է մինչև օրս ու չկա երաշխիք դրանց պարտավորությունների կատարման վերաբերյալ, հետևաբար Ընկերությանը պետական տուրքի վճարումից ազատելով հնարավորություն է ստեղծվում մարելու միայն 05.02.2016թ. կնքված թիվ 2/2016 վարկային պայմանագրով ստանձնած գումարները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ընկերությունը կազատվի լրացուցիչ պարտավորությունների կատարումից և հնարավորություն կունենա առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության կատարելու վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները:


  • Քննարկվել է

    13.06.2017 - 29.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8991

Տպել