Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 40․1 հոդվածի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ հոդվածների, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանված են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառավարման, ուսումնակազմակերպչական, ուսումնամեթոդական գործընթացների կազմակերպման և իրականացման նպատակներն ու խնդիրները։ Գործող կանոնադրությամբ նախատեսված է որոշակի կարգավարումներ, որոնք օրենքի ուժով փոփոխվել կամ լրացվել են, կամ ուժը կորցրած են ճանաչվել։ Մասնավորապես, ուժը կորցրած է ճանաչվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, փոփոխվել և լրացումներ են կատարվել Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 40․1 հոդվածում, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով ասհմանված է պրակտիկայի մի քանի ձևեր՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել չհստակեցնել այն: Ինչպես նաև 11.06.2018թ. «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ ՀՀ վարչապետի որոշմամբ Ոստիկանության պետը իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, ուստի անհրաժեշտ է չնշել իրավական ակտի հստակ տեսակը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ապահովել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀO-243-Ն օրենքի 40.1-ին հոդվածի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդվածի 3-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 14-րդ ենթակետերի, 11-րդ հոդվածի 3-դ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի կիրարկումը:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցների իրավունքների իրացման ամբողջական գործընթացը, ինչպես նաև կրթահամալիրի կառավարման գործընթացից բխող որոշակի միջոցառումներ կդառնան առավել կանխատեսելի և չափելի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
30.07.2020 - 14.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6661
Տպել