Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 97, 97.1, 97.2, 97.3, 97.4, 97.5, 97.6 հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 97. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԷՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ  ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

  1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և ներքին իրավական ակտերի  պահանջները խախտելը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, բացառությամբ միջուկային տեղակայանքների՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հիսուն հազար դրամից հարյուր հազար դրամի չափով։

  1. 2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահանջները խախտելը միջուկային տեղակայանքներում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  հարյուր հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր  հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  երկու  հարյուր  հազար դրամից երեք հարյուր հազար դրամի չափով:

 

 

Հոդված 97.1 ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

  1. 1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, բացառությամբ միջուկային տեղակայանքների`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հիսուն հազար դրամից հարյուր  հազար դրամի չափով։

  1. 2. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կարգադրագրերի պահանջները խախտելը միջուկային տեղակայանքներում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր հազար դրամից երկու հարյուր  հազար դրամի չափով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու  օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր  հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  երկու  հարյուր  հազար դրամից երեք հարյուր հազար դրամի չափով:

 

 

 Հոդված 97.2 ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼԸ

 

  1. 1. Պաշտոնատար անձի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմին ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և ներքին իրավական ակտերի պահանջները խախտելուն  հարկադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր հազար  դրամից երկու հարյուր հազար դրամի չափով:

  1. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` երկու հարյուր հազար դրամից  երեք հարյուր հազար դրամի չափով:

 

 

Հոդված 97.3 ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

 

1.Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմի և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով։

  1. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` երկու հարյուր  հազար դրամից երեք հարյուր  հազար դրամի չափով:

 

 

Հոդված 97.4 ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԽՈՉԸԴՈՏԵԼԸ

  1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի պաշտոնատար անձանց կամ տեսուչների պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հիսուն հազար դրամից հարյուր հազար դրամի չափով:

  1. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` երկու հարյուր հազար դրամից երեք հարյուր  հիսուն հազար դրամի չափով:

 

 

 

ՀՈԴՎԱԾ 97.5 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԹԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՎԹԱՐԻ, ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՄ ՊԱՏԱՀԱՐԻ ՓԱՍՏԸ ԹԱՔՑՆԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

 

  1. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում միջուկային և ճառագայթային անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ տեղեկությունները չներկայացնելը կամ թերի ներկայացնելը կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը`

առաջացնում է տուգանք՝ հիսուն հազար դրամից հարյուր հազար դրամի չափով։

  1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարի, միջադեպի կամ պատահարի փաստը թաքցնելը, կամ վթարի, միջադեպի կամ պատահարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  հարյուր հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ  վարչական տույժի միջոցներ նշանակելու  օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր  հազար դրամից երկու հարյուր հազար դրամի չափով:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  երկու  հարյուր  հազար դրամից երեք հարյուր հազար դրամի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 97.6  ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԷՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ  ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

1.Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և ներքին իրավական ակտերի    պահանջները խախտելը միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ հարյուր հազար դրամից  երկու հարյուր հազար դրամի չափով։

  1. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` երկու հարյուր հազար դրամից երեք հարյուր   հազար դրամի չափով:»։

 

ՀՈԴՎԱԾ 3.Օրենսգրքի 232-րդ հոդվածից հանել «պետական» բառը, 2-րդ կետից հանել «ատոմային էլեկտրականանում կոմիտեի տեսուչը» բառերը։

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    28.07.2020 - 13.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7332

Տպել