Հիշել նախագիծը

<<ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Պետական սահմանի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է <<Պետական սահմանի մասին>> օրենքի 221 հոդվածի 1-ին մասի <<զ>> ենթակետում կատարել համապատսխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Ակնկալվող արդյունքը
<<Պետական սահմանի մասին>> օրենքում լրացում մասին>> օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:


Ազգային անվտանգության ծառայություն

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պետական սահմանի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:


Ազգային անվտանգության ծառայություն

 


ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պետական սահմանի մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունումից հետո նոր իրավական ակտեր ընդունելու կամ գոր¬ծող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրա¬ժեշ¬տու¬թյուն չի առա¬ջա-նա:


Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    28.07.2020 - 12.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9756

Տպել

Առաջարկներ`

Միխայիլ Յուրտաև

28.07.2020

Անհրաժեշտ է կարգավորել ավտոմեքենայի տեսաձայնագրիչների (видеорегистратор) օգտանործումը սահմանային գոտում և թուլտվության ստացման հեշտացված ձևեևը: Ստացվում է, որ ավտոմեքենան, որում առկա է տեսաձայնագրիչ, մինչ մտնելը սահմանային գոտի կամ անցակետ պետկե ստանա համապատասխան թուլտվություն, ավելի հեշտ է անջատել տեսաձայնագրիչը, սակայն այդ պարագայում ով պետկե ստուգի արդյոք անջատած է թե ոչ? Ժամանակակից հեռախոսները ունեն տեսաձայնագրման լայն հնարավորություն, որն նույնպես կարող է դիտարկվել որպես տեսաձայնագրող սարք, հեռախոսով կատարված նկարահանումները վերահսկել անհնար է: Այժմ սահմանային ռեժիմը ապահովող կառույցները ՀՀյում հանդիսանում են հատուկ կամ ռազմական օբյեկտներ որոնց նկարահանումը արդեն իսկ արգելված է ՀՀ օրենքներով, իսկ հարևան երկրների տարածքը կամ կառույցները նկարահանել արգելելը չի բխում ՀՀ անվտանգության ապահովումից քանի որ կզրկի լիազորված մարմիններին օգտվել ևս մեկ և շատ օպերատիվ "բաց" տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Անիմաստ է արգելել նկարահանել սահմանային հարևանների տարածքը քանի դեռ ազատ հասանելիության մեջ են Google Maps, Yandex Maps և շատ այլ հավելվածներ: Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների, ապա սահմանային գոտում պետկե արգելվի ԱԹՍ-ների քաղաքացիական մոդելների կիրառումը ընդանրապես, քանի որ նկարահանման թուլտվություն ստանալուց հետո, չկա մեխանիզմ որը կստուգի թե ինչ է նկարահանվել իրականում: Այսպիսով առաջարկում եմ Սահմանային գոտում ընդանրապես արգելել քաղաքացիական ԱԹՍ-ների կիրառումը իսկ տեսաձայնագրումը հարևան երկրների սահմանային հոդվածները չարգելել, թողնել ազատ որպիսի պատկան մարմինները կարեղանան արագ ստանալ այլընտրանքային տեղեկություններ "հարևանների" կեղմից սահմանին կատարվող ցանկացած փոփոխություն: Ավելի օգտակար կլինի ստեղծել օնլայն հարթակ ուր հնարավոր կլինի տեղեկություն կամ նկար ուղարկել "հարևան" սահմանում կատարվող կասկածելի շարժերը այլ ոչ թե հրապարակել սոցալական ցանցերում:

Տեսնել ավելին