Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 <<ԲԵԿՈՒՄ>> հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն>> հասարակական կազմակերպություն, 27.07.2020 19:37:51 Որոշման նախագծի վերաբերյալ <<Բեկում>> հասարակական կազմակերպությունը հայտնում է նախագծի 1-ին կետի՝ 1/ 2-րդ ենթակետում առաջարկվող նոր՝ 1.4 կետի վերջին պարբերությունը հանել, որովհետև սուբյեկտների կամ կազմակերպությունների համար պարտադիր կատարման գործողությունները կամ ծրագրեր կատարելու պարտավորությունը չի կարող սահմանվել ՀՀ կառավարոթւյան որոշմամբ: ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, հետևաբար նշված պարտավորությունը օրենքի կարգավորման առարկա է. 2/ 3-րդ ենթակետը վերանայել և հանել ավիացիոն կոմիտեին լիազորությունների, այդ թվում՝ վերահսկողական ձևերի կամ վերահսկողական գործիքների վերապահումը, դրանք սահմանելով <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հաշվի առնել, որ <<Ավիացիայի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կոմիտեին վերապահված է ուսումնասիրություն և վերահսկողություն կատարելու իրավասություն, ընդորում՝ վերահսկողությունը պետք է կատարվի <<ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչը նշանակում է, որ բաց է ուսումնասիրություն իրականացնելու կարգը, պարզ չէ, թե ինչպես և ինչ ընթացակարգով պետք է ուսումնասիրությունը կատարվի, որը պետք է սահմանել օրենքով: Նախագծի 3-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետում առաջարկվող աուդիտը, տեսչական գործառույթները, փորձարկումները, դիտարկումները օրենքով նախատեսված չեն, հետևաբար կառավարության որոշմամբ չեն կարող սահմանվել, ընդորում ՀՀ կառավարոթւայնը ևս օրենքով նման լիազորոթւյուններ սահմանելու իրավասություն վերապահված չէ, հետևաբար դրանք բացառապես օրենքի կարգավորման առարկա են՝ առանձին սահմանումներով և դրանց իրականացման կանոնակարգումներով: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետով առաջարկվող՝ նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ կետին, որի դրույթները պետք է հանել և սահմանել օրենքով: 3/ 5-րդ ենթակետով որակի հսկողության մասնագետներին ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են նոր 9.1 կետով, հանել, որովհետև դրանք պետք է հաստատվեն <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հանրային ծառայության պաշտոնի անձնագրերով, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայության ցանկացած պաշտոնի համար նախատեսվում է պաշտոնի անձնագիր /նկարագիր/, որը պետք է հաստատի կոմիտեի ղեկավարը: 4/ 5-րդ ենթակետում 9.3 նոր կետով ատեստավորման պահանջ սահմանելիս հաշվի առնել, որ ատեստավորող ավիացիոն կոմիտեն իր հերթին նախապես պետք է ստանա միջազգային հավատարմագրում՝ ակրեդիտացում՝ ոլորտի միջազգային չափորոշիչներով և ընթացակարգերով, հակառակ դեպքում նրա կողմից ատեստավորված մասնագետների կամ տեսուչների կատարած աուդիտի արդյունքները միջազգային ավիացիոն կազակերպությունների կողմից կհամարվեն ոչ հավաստի և իրավասու՝ դրանից բխող իրավական և հեղինակային բացասական հետևանքներով: 5/ Նույն ենթակետում լրացվող նոր 9.4 կետով առաջարկվող լիազորությունը՝ատեստավորման կարգի մասով, պետք է սահմանել օրենքով՝ համաձայն՝ ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի: 6/ Նույն դիտողությունը վերաբերում է լրացվող նոր 9.6 կետին, որով սահմանված լիազորությունները պետք է սահմանվեն օրենքով: 4/ 6-8-րդ, 10-րդ ենթակետերով սահմանված լիազորություններն ու պարտավորությունները նախատեսող դրույթները ևս օրենքի կարգավորման առարկա են. 7/ 11-րդ ենթակետով լրացվող 41.1 և 41.4 նոր կետերում հաշվի առնել, որ նախատեսված վարչական պատասխանատվությունը կամ էլ վարչական միջոցառումները և տուգանքները չեն կարող ունենալ որևէ իրավական հետևանք, եթե հստակ սահմանված չեն միջոցառումների ժամկետները և ձևերը կամ էլ տուգանքների չափերը ոլորտային օրենքով կամ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան դրույթներով: Նախագահ՝ Ա. Վարդանյան 1. Ընդունվել է ի գիտություն։ 2. Չի ընդունվել։ 3. Ընդունվել է։ 4. Ընդունվել է ի գիտություն։ 5. Ընդունվել է ի գիտություն։ 6․ Ընդունվել է ի գիտություն։ 7․ Ընդունվել է։ 1.Նախագծի 1.4 կետում ներառված դրույթը՝ բխում է ՀՀ կառավարության 02.10.2003թ. N1307-Ն որոշման պահանջներից, որը լրացուցիչ պարտականություն չի դնում տվյալ կազմակերպության վրա, այլ հանդիսանում է կազմակերպության ավիացիոն անվտանգության որակի հսկողության ծրագրից բխող միջոցառումների իրականացում, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ ներառվել են Ավիացիոն անվտանգության միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների կողմից որակի հսկողության վերաբերյալ համապատասխան դրույթներ։ 2. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ՝ Վերահսկողությունը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից դրա անցկացման կարգ սահմանված չէ։ Տվյալ պարագայում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված է համապատասխան ընթացակարգ։ 3. Համապատասխանեցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին։ 4. Կատարվել են համապատասխան փոփոխություններ, ներառելով այլ կարգավորումներ։։ 5. Նախագծի 9.4 կետը լրամշակվել է։ 6․ Նախագծի 9.6 կետը լրամշակվել է։ Միաժամանակ հայտնում ենք, որ Կոմիտեի կողմից մշակվել և շրջանառվում է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որտեղ ներառվել են վերահսկողության և դրա իրականացման գործիքների վերաբերյալ համապատասխան դրույթներ։ 7․ Նախագծով լրացվող 41.1 և 41.4 կետերը լրամշակվել են՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական» բառերն հանվել են։