Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1472-Ա որոշուման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման լիազորված մարմին ու ստանդարտացման ազգային մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի № 1038-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 883-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները ու փոփոխությունը.
- Որոշման վերնագրում «Հանրապետությունում ստանդարտացման» և «ու ստանդարտացման» բառերից հետո լրացնել «և չափագիտության» բառերը:
- Որոշման 1-ին կետում «ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառերը:
- Որոշման 2-րդ կետում «ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառերը և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» բառերը փոխարինել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» բառերով:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում չափագիտության լիազոր մարմին ու չափագիտության ազգային մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի № 1032-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 882-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
23.07.2020 - 12.08.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5725
Տպել