Հիշել նախագիծը

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 

______ ___________ 2020 թվականի №______-Լ

 

 

 

ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հաստատել`

  • Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը` համաձայն № 1 հավելվածի.
  •  Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն № 2 հավելվածի:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    20.07.2020 - 04.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10622

Տպել

Առաջարկներ`

Վարդան Փարեմուզյան

28.07.2020

Առանց այն էլ գույքահարկը զգալիօրեն բարձրացվում ա․ Քաղաքացին չպիտի մանր մունր դետալների մեջ խառնվի ու ամեն մի դետալի համար առանջին վճար կատարի․ Ընդհանուր գույքահարկ ա վճարում ու էտ մասնավորեցումը պետք ա ՏԻՄ-երում արվի թե որքան գումար որտեղ ծախսվի․ Սա ՏԻՄ-ի պարտականությունն ա․ Թողեք մի հակ մուծենք ու հանգիստ ապրենք․ Վաղը մյուս օր էլ մեկը կգա կասի փողոցների մաքրությունը բոլորիս հարցն ա եկեք մարդա 500 դրամ հավաքենք ու սենց շարունակ․

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

27.07.2020

1. Պարզաբանմանկարիքունի 75-րդկետի 5)-րդենթակետը՝ «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում և արագ արձագանքման ցանցի ստեղծում»: 1) Անհասկանալի է «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում» արտահայտությունը: Անհրաժեշտ է քննարկել 911 ծառայության և վերելակներն ամենօրյա սպասարկող ծառայությունների (համատիրություն, մատակարար-երաշխավոր և այլն)՝ իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատման հարցը: Միաժամանակ պետք է քննարկել 911 ծառայության ներգրավման ուժեղ և թույլ կողմերը՝ ա.911-ը նախատեսված է արտակարգ իրավիճակների համապատասխան դասակարգիչներով հաստատված արտակարգ իրավիճակներին, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին կամ առաջացած դեպքերին արձագանքելու համար: Անհրաժեշտ է այնպես տարանջատել, որ 911-ին չշեղենք իր կարևորագույն առաքելությունից, բ. համատիրությանն իր առաքելություններից ևս մեկից՝ իրեն վստահած բնակչությանը սպասարկելու պարտականությունից չզրկելու հարցը, 2) Ի՞նչ է նշանակում «արագ արձագանքման ցանցի ստեղծում», ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ ուժերով և միջոցներով պետք է ստեղծվի տվյալ ցանցը: Ի՞նչ նպատակ և գործառույթներ է սահմանվելու նրան: 2. Անհրաժեշտ է հստակ հիմնավորել վերելակների սակագնային առաջարկված մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ 1) այն կարող է դիմադրության հանդիպել բազմաբնակարան շենքերի 1-ից 3-րդ հարկերի բնակիչների կողմից և եթե նրանց մասնակցությունը անտեսվի՝ սակագինը 30%-ով կավելանա. 2) առաջարկած մեթոդաբանության հիմքում՝ պայմանական հաշվարկ կատարելիս ընդունված է, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ: Սա ըստ երևույթի ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված 9 և ավել հարկ ունեցող շենքերի մեկ մուտքի առավելագույն քանակն է: Առկա են մեծ թվով մեկ մուտք ունեցող շենքեր, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 4 բնակարան: Վերցնելով միջինացված 1 բնակարանում բնակվողների թիվը՝ 4 անձ, արդյունքում մեկ մուտքի բնակիչների թիվը կկազմի 144 հոգի: Առկա են նաև 5, 6, 7, 8 հարկանի բնակելի շենքեր, որոնք ունեն վերելակներ: Առաջարկում ենք վերանայել պայմանական վերահաշվարկը՝ յուրաքանչյուր ընտանիքին հասնող լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության չափի մասին պատկերացում կազմելու նպատակով. 3) առկա են շենքեր, որոնք ունեն և մարդատար, և մարդաբեռնատար վերելակներ: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկը կատարվելու մարդաբեռնատար վերելակների համար, ելնելով այն հանգամանքից,որ մարդաբեռնատար վերելակների շահագործման պարբերականությունը նվազ է:

Տեխնիկական Անվտանգություն

27.07.2020

Անհրաժեշտ է հանել 75-րդ կետի 10)-րդ ենթակետը: Այն հակասում է՝ 1) ՀՀ կառավարության որդեգրած տնտեսության ազատականացման քաղաքականությանը, 2) ստեղծում է մենաշնորհ՝ հակասելով ՀՀ կառավարության հակամենաշնորհային միջոցառումներին և քաղաքականությանը, 3) վերացնում է մրցակցությունը և ոլորտի առողջ զարգացումը: Ոչ ոք չի կարող հիմնավորել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ավելի որակայալ փորձաքննել օրենքով սահմանված կարգով հավատարմագրված, նորագույն սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով համալրված մասնավոր ընկերությունից, 4) համաշխարհային փորձին առ այն, որ եթե մեկ ոլորտ տրվում է մեկ մարմնին, ապա այդտեղ տարիների ընթացքում ձևավորվում են անտարբերության (նոր վերելակ է՝ առանց փորձաքննելու կնիքներ դնենք և այլն), անուշադրության և կոռուպցիոն երևույթներ, 5) «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և բազմաթիվ այլ օրենքների, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին և այլն:

Տեսնել ավելին