Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

         Ո Ր Ո Շ ՈՒ Մ    

                                                                   N ------ Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի թիվ 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված՝ Հայաuտանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները `

1) հանել 3-րդ կետի 2-րդ նախադասությունը,

2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «ա» ենթակետը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                   Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

        ՎԱՐՉԱՊԵՏ                                                                «____»_______2017թ.

 Ք.Երևան

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

           ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ Ը

                                                                           N ------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի թիվ 974 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում   է.

1 Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի հունիսի 23-ի   «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման, անձնագրի վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերից հանել «,ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ» բառերը:

2) որոշման 1-ին կետից հանել «, անձնագրի վավերականության ժամկետի» բառերը,

3) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրից հանել «ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ)» բառերը,

4) որոշման հավելվածի 21-րդ կետից հանել «վավերականության և (կամ)»  բառերը իսկ  «ժամկետները» բառը փոխարինել «ժամկետը» բառով,

5) որոշման հավելվածի 22-րդ կետի՝

ա.  առաջին նախադասության  «և (կամ)» բառերը հանել ,իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով,

բ.   երկրորդ նախադասությունը հանել,

6) որոշման հավելվածի 28-րդ կետից հանել «և (կամ)» բառերը, իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով,

7) որոշման հավելվածի Ձև N 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                  Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                 «____»_______2017թ.

                                                                                                                         Ք.Երևան

  • Քննարկվել է

    09.06.2017 - 25.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9529

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ