ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի՝
- 3-րդ կետում «միևնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ և ավելի անձինք» բառերը:
- 4-րդ կետում «որը» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերը, իսկ «պատասխան» բառից հետ լրացնել «կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում» բառերը:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.
4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.:
- 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջներին համապատասխան և էլեկտրոնային հարթակում ներկայացված անհատական և կոլեկտիվ հանրագիր.»:
- 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
- 3-րդ կետում «առաջարկությանը» բառը փոխարինել «առաջարկին» բառով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝
- 3-րդ մասում «էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հարթակում ներկայացնելու միջոցով» բառերով:
- լրացնել նոր հետևյալ բովանդակությամբ 1-ին մաս.
«3.1. Հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հրապարակելու, քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու, հրապարակելու և էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագիրը ներկայացնելու առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:»:
- 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, և քննվում սույն օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի՝
- 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.
«1.1) Հանրագրի վերնագիրը.»:
- 1-ին մասի 2-րդ կետում «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
- 1-ին մասի 3-րդ կետում հանել «մշտապես գործող մարմնի» բառերը, ինչպես նաև «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
- 1-ին մասի 5-րդ կետում «կապի միջոցի վերաբերյալ տվյալներ» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով:
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետ.
«5.1) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անուն, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.»:
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ.
«5.2) Էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.»:
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.»:
- 3-րդ մասում «Կոլեկտիվ» բառը փոխարինել «Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ» բառերով:
- 4-րդ մասում «ներկայացուցչի լիազորագիրը» բառերից հետո լրացնել «, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավատող փաստաթուղթը:» բառերը:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը
- Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:
- Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
- Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացնող անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս հարցով:
- Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 4-րդ կետում «ընթացակարգ» բառից հետո հանել «, կամ» բառը
- 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով հանրագիրը վերադարձվել է և սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները չեն շտկվել.»
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 10.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հրապարակելու, քննարկելու, որոշումների վերաբերյալ ծանուցելու, պատասխանն ուղարկելու, հրապարակելու և էլեկտրոնային հարթակի միջոցով հանրագիրը ներկայացնելու առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: