Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտակ Պողոսյան 09.07.2020 07:05:08 Սույն նախագիծը առաջարկում եմ հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ. - ՀՀ կառավարության որոշումը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին, այն դեպքում, որ նախագծով անդրադարձ է կատարվում միայն ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետներին: Հաշվի չի առնված ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կարծիքը; - Նախագծով ներկայացված տեղեկատվությունը նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախորդ ամիսներին ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումները, չեն համապատասխանում իրականությանը: Նշված բոլոր կառույցները առ այսօր փայլուն աշխատանքներ են իրականացրել և իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության բնակչության սպասարկման համար: Առավել ևս բանկային և կադաստրի համակարգում առցանց համակարգը աշխատել է անխափան և սահմանված ժամկետներում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն և մատուցվել են համապատասխան ծառայությունները: Անձամբ իրականացրել եմ երեք հատ նոտարական ծառայությամբ գործարքներ, անշարժ գույքի հետ կապված երկու գործարք և բազմաթիվ բանկային գործարքներ: - Հիմնավորման և մանրամասնելու կարիք ունի նախագծի 5-րդ կետով բերված ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարաներով բերված տեղեկատվությունը, Պարետի որոշումների մասին: Հիմնավորումից պարզ չէ, որ որոշումների մասին է խոսքը գնում և ինչ կապ ունեն և ինչ ազդեցություն ունեն այդ որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման վրա: Ընդունվել է ի գիտություն Նախագծով Կառավարության 14.11.2019թ. N1610-Ն որոշման մեջ առաջարկող փոփոխությունները վերաբերում են Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերին: Նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ է կատարված Շիրակի և Լոռու մարզպետների գրություններին, իսկ Արագածոտնի մարզպետարանն իր դրական կարծիքը ներկայացրել է բանավոր, այնուհետև նախագծի վերաբերյալ գրավոր կարծիքի տեսքով: Մարզպետարանների կողմից ներկայացված առաջակությունների համար հիմք են հանդիսացել ազատ տեղաշարժի, կուտակումների, գործունեության տեսակների հետ կապված սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումները: