Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Տեղեկանք հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով 2001թ. ապրիլի 16-ի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը և նույն օրենքի 40.1 հոդվածի 1-ին կետը` Ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ուստի արտաբյուջետային միջոցների հաշիվների անհրաժեշտությունը բացակայում է:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի N 42 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1288-Ն որոշումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գանձապետական հաշիվների վարումը:
ՀՀ ոստիկանություն
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 1288-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի N 42 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1288-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
07.07.2020 - 22.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6573
Տպել