Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվական դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի նոյեմբերի 14-ին կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում սահմանափակվել է ոստիկանության արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը՝ դրանցում առկա և հավաքագրվող դրամական միջոցներն ուղղելով համապատասխան բյուջեներ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 27.12.2012 թվականի թիվ 1665-Ն որոշման մեջ, որի 2-րդ կետով սահմանված է որոշմամբ նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման հարցը կարգավորել Հայաստանի Հնարապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված նորմն արդեն իսկ կորցրել է իր անհրաժեշտությունը, սույն նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1465-Ն որոշման 2-րդ կետը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
-
Քննարկվել է
07.07.2020 - 22.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6127
Տպել