Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2020 թվականի N ______-L
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 954-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման հավելվածի 6-րդ, 14-րդ, 25-րդ կետերի և 54-րդ կետի 4-րդ ենթակետում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահամաճարակային» բառով»,
- Որոշման հավելվածի 16-րդ կետում «ընդհանուր» բառից հետո «վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն)» բառերը փոխարինել «վարակիչ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն) և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ» բառերով,
- Որոշման հավելվածի 33-րդ կետից հանել «(ՀՀ մարզի)» բառերը,
- Որոշման հավելվածի 36-րդ կետում «Ընդ որում, համարակալված և հաշվառված ԽԵԿ-ի մշտադիտարկման աշխատանքները ժամանակագրական տեսանկյունից առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, ռադիոհաճախային պիտակ պարունակող ականջապիտակը կամրացվի կենդանու աջ ականջին։» նախադասությունը հանել։
-
Քննարկվել է
07.07.2020 - 23.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 8715
Տպել