Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի պահանջից (19 հոդվածի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները» 2-րդ կետի հետ «Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ:
ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս են բարձրագույն ռազմական, հետբուհական և լրացուցիչ կրթություն, ինչպես նաև իրականացնում են գիտական հետազոտություններ, ինչը ամրագրված է նաև համալսարանների կանոնադրությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՌՈՒՀ-երում պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքները հիմնականում եղել են զինվորական հաստիքներ, որոնց դրույքաչափերը և մնացած դրամական բավարարումները բավարար են եղել հաստիքները համալրելու համար: Սակայն կրթությանը և գիտությանը ներկայացվող նոր պահանջները պարտադրում են հաստիքները համալրել բարձրորակ մասնագետներով: Հայտնի է, որ կան շատ մասնագիտություններ, որոնց մասնագետները զինված ուժերում չկան, իսկ որոշ նեղ մասնագիտությունների գծով կայացած մասնագետներ, ովքեր կարող դասավանդել համալսարանում և զբաղվել գիտական աշխատանքով, զորացրվել են:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ՌՈՒՀ-երում իրականացվող քաղաքականությունը ՌՈՒՀ-երում ուսուցանվող մասնագիտությունների ոլորտում գիտության վրա հիմնված կրթության ապահովումն է: 4. Կարգավորման նպատակը և բնույթը
Խնդրի կարգավորման նպատակն է ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմը համալրել որակյալ կադրերով, զարգացնել կուրսանտների և ունկնդիրների մտավոր ներուժի վերարտադրմանը և գիտատեխնիկական մշակույթի զարգացմանը ու տարածմանը:
Ստեղծել մրցակցային դաշտ և ՀՀ կառավարության նշված որոշումը համապատասխանեցնել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՕ-62-Ն ՀՀ օրենքի պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության և ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչություններ:
- Ակնկալվող արդյունքները.
Նշված փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացմանը և ապագա սպաների պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը, մտավոր ներուժի վերարտադրմանը, գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության խրախուսմանը և գիտատեխնիկական մշակույթի զարգացմանը ու տարածմանը:
Ակնկալվում է, որ ռազմական ուսումնական հաստատություններում կպատրաստվեն (կվերապատրաստվեն) բարձրորակ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքները կօգտագործեն ՀՀ զինված ուժերը հզորացնելու և ավելի մարտունակ դարձնելու համար:
Կրթության որակի ապահովման չափորոշիչները պահանջում են պրոֆեսորադասախոսական կազմի գիտամանկավարժական և մասնագիտական բարձր մակարդակ: ՌՈՒՀ-երում բարձրակարգ մասնագետների գիտամանկավարժական գործընթացներում ընդգրկումը ապահովվում է համապատասխան դիֆերենցված վարձատրությամբ: Նման մոտեցումը կխթանի պրոֆեսորադասախոսական կազմի արդյունավետ աշխատանքի բարձրացմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հազ. դրամ
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (2020-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
2021 |
2022 |
2023 |
|||
Ըստ 2020-րդ տարվա պետական բյուջեի |
փոփոխու-թյունը 2020-րդ տարվա պետա-կան բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (2020) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
- |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
94388.5 |
- |
+33994.1 |
+33994.1 |
+33994.1 |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
94388.5 |
- |
+33994.1 |
+33994.1 |
+33994.1 |
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
- |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
§Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում նախատեսվում է ծախսերի ավելացում 2021թ-ից սկսած տարեկան 33994.1 հազ. դրամի չափով` ծախսերի աճը կրում է հաշվարկային բնույթ: ՀՀ պետական բյուջեում՝ նախագծի ընդումամբ, միջոցների լրացուցիչ ծախս նախատեսելու անհրաժեշտություն չի առաջանում: Ավելացվող մասի վճարումները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի,,ՀՀ պաշտպանության ապահովում,, ծրագրի (ծրագրային դասիչը՝ 1169) ,,Ռազմական կարիքների բավարարում,, միջոցառման համար նախատեսվող ընդհանուր միջոցներից տնտեսումների հաշվին: Ծախսերի հաշվարկները ներկայացված են կից հաշվարկ-տեղեկագրով: |
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
- |
-
Քննարկվել է
26.06.2020 - 11.07.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5891
Տպել