Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Պետրոսյան 25.06.2020 17:59:51 | Ցավոք ոչ մի տուգանք չի փրկի, միայն ազատազրկում, թեկուզ մի ամսով: | ||
2 | Սերգեյ Ղահրամանյան 26.06.2020 11:55:07 | Գիտենք, որ ՎԻՎ 126-ի 1-ին կետը «անցումային» իրավիճակում է և երբ պարեկային ծառայությունը ներդրվի և տեսուչների կողմից ևս տուգանային միավորներով վարչարարությունը իրականացվի, այս նորմը։ 1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: փոխվելու է դառնալու է 29.000 ՀՀ դրամ։ Ներկայումս եթե վարորդական իրավունք չունեցող վարորդն է կատարում տվյալ խախտումը, ապա կպատժվի 150.000 ՀՀ դրամ։ Ուստի ենթադրվում է, որ ապագայում, երբ այդ այցումային դրույթը ավարտվի և ուժի մեջ մտնի նոր խմբագրությունը, դուք կարիք կտեսնեք, կրկին խմբագրելու՝ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝.......... » Առաջարկում եմ հենց այս փաթեթի մեջ նախատեսել այդ փոփոխությունը, ավելացնել անցումային դրույթի մեջ, որ երբ մտնի արդեն ուժի մեջ տեսուչների կողմից տուգանային միավորներով վարչարարությունը, ապա այդ ժամանակ իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ «օրինակ» 100 կամ կրկին 150 հազար ՀՀ դրամի չափով պատիժ» Սա հնարավորություն կտա ապագայում զերծ մնալ նոր օրենսդրական փոփոխություն կատարելու վրա ծախսել հավելյալ ժամանակ | ||
3 | Վաղարշ Հակոբյան 27.06.2020 16:21:05 | Համաձայն չեմ 135.2֊ի 1֊ին մասի փոփոխությամն հետ՝ կապված տուգանային միավորի կիրառում հետ։ Կոռուպցիոն ռիսկ եմ տեսնում։ Կամ էլ պիտի ոստիկաններին էլ պարտավորեցնեն, որ ծխելու տեսագրությունը ներկայացնի։ Օրենքը պիտի ծառայի մարդկանց համար, այլ ոչ թե մարդիկ՝ օրենքի։ |