Հիշել նախագիծը
«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարինե Միրզոյան 24.06.2020 10:56:58 | Եթե թեկնածու է նաև նախկին տնօրենը,ապա պետք է գնահատվի նախորդ ընտրությանը ներկայացված զարգացման ծրագրի կատարողականությունը | Չի ընդունվել: | ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի 1392-Ն որոշման հավելված 3-ի 33-րդ կետի 9-րդ կետի համաձայն՝ «Դպրոցի խորհուրդը վերահսկում է դպրոցի զարգացման ծրագրի կատարումը.»: |
2 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Առաջարկում եմ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգը հանել շրջանառությունից, քանի որ առաջարկվող մեխանիզմը, ներկայացվող պահանջները և սահմանվող չափանիշները թերի են և կրում են ձևական բնույթ: Օրինակ, ՀՀ կառվարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9 և 10 կետերով սահմանվում են հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները և պահանջվող փաստաթղթերը: Հնարավոր թեկնածուների միջև հիմնական տարբերությունը կարող է ընդգծվել «հաստատության զարգացման ծրագիր» կոչվող փաստաթղթում: Մնացած տողերով պահանջում է ներկայացնել ստանդարտ պաշտոնական փաստաթղթեր: Առաջարկվող նախագծում ևս (կարգի կետ 32) տնօրենի թեկնածուի գնահատումը հիմնականում կատարվում է տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվող հարցազրույցի միջոցով: Բազմաթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների, ԿԳՄՍՆ (նախկինում ԿԳՆ), մարզպետարանների և տեսչական մարմնի ինտերնետային կայքերը և հաշվետվություններն ուսումնասիրելիս չեմ հանդիպել հաստատությունների խորհուրդների, ԿԳՄՍՆ, մարզպետարանների կամ տեսչական մարմնի կողմից հաստատությունների տնօրենների կողմից նախըտրական ժամանակաշրջանում ներկայացված զարգացման ծրագրերի կատարման համակարգված ուսումնասիրության և վերլուծության: Եթե կան, խնդրում եմ հրապարակել համապատասխան ինտերնետային կայքերում: Եթե հաստատության զարգացման ծրագրի իրականացման կամ դրա ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ուսումնասիրություն չի կատարվում, ինչո՞ւ է հարկավոր այդ զարգացման ծրագիրը և ինչո՞ւ է այն հանդիսանում տնօրենի ընտրության հիմնական չափանիշ: | Չի ընդունվել: | Նախագծի հաստատումն ապահովող լիազորող նորմն ամրագրված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, իսկ զարգացման ծրագրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքը օրենսդրությամբ վերապահված է կառավարման խորհրդին: |
3 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Եթե ԿԳՄՍՆ-ը չի ընդունում նախագիծը օրակարգից հանելու վերաբերյալ առաջարկը, ապա մի շարք հարցեր հստակեցում են պահանջում: Մասնավորապես. https://www.e-draft.am/projects/2548/about էջում տեղադրված նախագծի համարակալումը տարբերվում է նույն էջում տեղադրված ներբեռնման ենթակա ֆայլի համարակալումից: Մասնավորապես https://www.e-draft.am/projects/2548/about էջում կետ 1 և 2-ից հետո նորից սկսվում է կետ 1-ից: Առաջարկները հղում են կատարում ներբեռնված ֆայլի համարակալումներին: | Առաջարկի՝ համարակալմանը վերաբերող մասն ընդունվել է: | Կատարվել է համապատասխան փոփոխություն: |
4 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Կետ 4-ի համաձայն խորհրդի նախագահը խորհրդի որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը 3 աշխատանքային օրվաը ընթացքում գրավոր ներկայացնում է խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչի՞ն կարող են վերաբերել լիազոր մարմնի առարկություններն ու առաջարկությունները: Ենթադրաբար դրանք չեն կարող վերաբերել մրցույթի հայտարարությանը, քանի որ հայտարարության օրինակելի ձևը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելիք կարգի մաս է կազմում (ձև 1): Առարկելու և առաջարկություն ներկայացնելու ոչ կոնկրետ լիազորությունը տվյալ լիազորության չարաշահման դաշտ կարող է բացել: | Առաջարկը քննարկվել է: | Լիազոր մարմինը ուսումնասիրելու է սահմանված կարգի նորմերի պահպանումը: |
5 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 14-ի համաձայն «Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար դիմելուց հետո առավելագույնը եռօրյա ժամկետում ապահովել հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ», իսկ կետ 15-ի համաձայն «Խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի (ների) ներկայացրած զարգացման ծրագիրը (րերը) տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի, ծնողական ընդհանուր ժողովի և մանկավարժական խորհրդի ներկա անդամների մասնակցությամբ` առանձին հանդիպումների ընթացքում» Կարգը հանդիպում է նախատեսում հաստատության սովորողների հետ, սակայն ոչ մանկավարժների և հաստատության մնացած աշխատակիցների հետ: Մանկավարժների դեպքում խորհրդի անդամները «քննարկում են հավակնորդի, ծնողական ընդհանուր ժողովի և մանկավարժական խորհրդի ներկա անդամների մասնակցությամբ»: «Հանդիպում ունենալը» և որևէ մեկի «մասնակցությամբ» քննարկելը տարբեր հասկացություններ են, քանի որ առաջինը ենթադրում է, որ հավակնորդը հնարավորություն ունի ներկայացնել իր ծրագիրը և պատասխանել հարցերին, երկրորդ դեպքում ինքն ուղղակի մասնակցում է քննարկմանը, ուր երրորդ կողմերը կարող են իրար հարցեր տալ և պատասխանել, առանց հավակնորդին ներգրավելու: Դիտարկումները ցույց են տվել, որ մի շարք դեպքերում խորհրդի մանկավարժական խորհրդի կողմից առաջարդված անդամներն աջակցում են հաստատությունում տվյալ պահին աշխատող թեկնածուին (եթե որևէ ուսումնասիրության հիման վրա հրապարակված հաշվետվության մեջ ԿԳՄՍՆ-ն այլ արդյունքներ է արձանագրել, խնդրում եմ հրապարակել դրանք): Եթե առաջին դեպքում կազմակերպվում է հանդիպում տվյալ հաստատության սովորողների հետ, երկրորդ դեպքում կազմակերպվում է քննարկում նրանց մասնակցությամբ: Եթե «քննարկողը» խորհրդի անդամն է, ապա չի բացառվում կողմնակալ մոտեցումը (կողմնակալ հարցեր, կողմնակալ մեկնաբանություններ, այլ կողմնակալ վարքագիծ): Նախագծի կետ 15-ը էական խմբագրման կարիք ունի: Ի՞նչ է տեղի ունենում, եթե մանկավարժական խորհրդի նշանակած օրը հարմար չէ հավակնորդների մի մասի համար և հարմար է տվյալ հաստատության աշխատակից հանդիսացող թեկնածուի համար: Ենթադրաբար հավակնորդներն աշխատում են ինչ-որ տեղ և մի քանի հավակնորդների հետ միևնույն օրը հանդիպման կազմակերպումը համակարգում է պահանջում: Այլապես հավակնորդները կդրվեն անհավասար պայմաններում: | Չի ընդունվել: | Ներկայացված առաջարկությունները կարգավորվում են ներկայացված նախագծով: |
6 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 20-ի համաձայն «Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրը անցկացվում է կրկնակի քվեարկություն», սակայն կետ 17-ի համաձայն «Մանկավարժական և ծնողական խորհուրդների համապատասխան արձանագրությունները 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են դպրոցի պաշտոնական կայքում»: Մրցույթի առաջին օրվա արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հաջորդ օրը սահմանելու պայմաններում մրցույթը նույն օրը շարունակելը ձեռնածությունների հնարավորություն է բացում: | Չի ընդունվել: | Նախագծում նշված ժամկետները և գործընթացները հստակ կարգավորում են ամրագրված գործընթացները: |
7 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 19-ի համաձայն «Մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը (ները) համարվում է դպրոցի տնօրենի՝ համապատասխան խորհրդի թեկնածուն»: Եթե մրցույթին մասնակցում է օրինակ 5 թեկնածու, նրանցից առավելագույնը երկուսը հանդիսանում են վերը նշված խորհուրդների՝ մեկը մանկավարժական, մյուսը ծնողական խորհրդի թեկնածու, պարզ չէ մնացած թեկնածուների կարգավիճակը: Հստակ չէ, թե արդյոք դպրոցի խորհուրդը հարցազրույց է անցկացնում բոլոր 5 հավակնորդների, թե՞ մանկավարժական և ծնողական խորհուրդների թեկնածուների հետ (փաստաթղթում այդ մասին պետք է հստակ նշվի): Սա նշանակու՞մ է արդյոք, որ մանկավարժական և ծնողական խորհուրդներում քվեարկությունը համարվում է նախնական փուլ և միայն այդ փուլն անցած թեկնածուներն են մասնակցում վերջնական փուլին (short list?): Կարգի 30-34 կետերում չի ասվում, որ մասնակցում են բոլոր հավակնորդները / թեկնածուները, ինչը մեկնաբանության հնարավորություն է տալիս: | Չի ընդունվել: | Նախագծում ամրագրված են նշված խնդիրների կարգավորումները: |
8 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 22-ի առաջին նախադասության համաձայն «կարգի 19-րդ և 20-րդ կետերում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար», ինչն անիմաստ է դարձնում խորհրդի նիստին մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների մասնակցությունը, քանի որ նրանց քվեարկությունը կանխորոշված է: | Չի ընդունվել: | Նախագծի հիմնավորման մեջ նշված են առաջարկվող գործընթացի պարզաբանումներն ու հիմնավորումները: |
9 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 22-ի երկրորդ նախադասության համաձայն «Մանկավարժական կամ ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամի կողմից սույն կետի պահանջը չպահպանելու դեպքում քվեարկության արդյունքներն ամփոփելիս տվյալ անդամի ձայնը չի հաշվարկվում»: Հասկանալի չէ, թե արդյոք վերջինիս ձայնը կառավարման խորհրդում զրոյացվում է, թե՞ նրա անվան դիմաց արձանագրվում է նրա քվեարկության արդյունքի հետ չհամապատասխանող արդյունք: Արդյոք դա կառավարման խորհրդի տվյալ անդամին իրավունք տալի՞ս է նիստի արձանագրության մեջ գրել հատուկ կարծիք, չստորագրել նիստի արձանագրությունը, կամ կատարել այլ գործողություն: | Նկատառումներն ընդունելի չեն: | Կարգի նախագծում հստակ նշված են մրցույթի ընթացքն ապահովող գործընթացները: |
10 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | Նախագծի կետ 33-ի համաձայն «Տնօրեն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք»: Նորից հարց է առաջանում մանկավարժական խորհրդի ներկայացուցչի քվեարկության հետ կապված: Կառավարման խորհրդում մանկավարժական խորհրդի ներկայացուցիչների «բաց» քվեարկությունն իմաստ չունի, քանի որ նախագծի կետ 22-ով նրա քվեարկության արդյունքն արդեն իսկ կանխորոշված է: Բաց քվեարկությունը հնարավորություն | Չի ընդունվել: | Ներկայացված դիտարկումները պարզաբանված են նախագծի հիմնավորման մեջ: |
11 | Արտակ Քյուրումյան 27.06.2020 19:45:34 | ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված կարգի կետ 26-ի համաձայն տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ: Նախագծով առաջարկվում է բաց քվեարկություն, ինչը գործընթացը «վերահսկելի» է դարձնում պետական մարմինների համար և սահմանափակում է կառավարման խորհրդի անդամների անկախ գործելու հնարավորությունը: | Ընդունելի չէ: | Նշված դիտարկումը պարզաբանված է նախագծի հիմնավորման մեջ: |
12 | Հայկ Միրզոյան 28.06.2020 00:36:19 | 1) Անհրաժեշտություն է մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնի նաև տեղեկանք առողջական վիճակի մասին (հնարավոր է անբուժելի հիվանդություն ունենա, որը խոչընդոտ հանդիսանա իր կողմից ներկայացված զարգացման ծրագրի իրականացմանը և ընտրվելուց հետո տնօրենի պարտականությունները լիարժեք կատարելուն) | Չի ընդունվել: | ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 393-Ն կարգի Ձև 1-ով նշաված խնդրի վերաբերյալ տեղեկատվություն պահանջվում է հավաստագիր ստանալու համար վերապատրաստվող անձից: |
13 | Հայկ Միրզոյան 28.06.2020 00:36:41 | Մրցույթը անհրաժեշտ է տեսաձայնագրել, այլ ոչ թե ձայնագրել՝ առավել մեծ թափանցիկություն ապահովելու համար: | Չի ընդունվել: | Հնարավորինս մեծ թափանցիկություն ապահովելու համար նախագծում ամրագրված են գործընթացին հնարավոր մասնակից անձանց ներկայությունը, ինչպես նաև՝ ձայնագրման և արձանագրման հնարավորությունները: |
14 | Նարինե Գալստյան 30.06.2020 23:14:12 | Աշխարհագրություն Նարինե Գալստյան 2012թ ՀՀ <<Լավագույն ուսուցիչ>> , որակավորման 2-րդ աստիճանի տարակարգ Բնագիտության , աշխարհագրության ուսուցչուհի Վանաձորի 24 միջնակարգ դպրոց 1. 4-րդ դասարան - <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասագիրքը աշխարհագրական մեծ բովանդակություն ունի, դասվարները հանդիպում են դժվարությունների, իսկ երեխաները 6-րդ դասարանում 4-րդ դասարանի անցած դասանյութը և աշխարհագրական հասկացությունները չեն հիշում: 2. 5-րդ դասարան - <<Բնագիտություն>> առարկայի դասավանդումը պետք է իրականացվի բացառապես աշխարհագրության ուսուցիչը (նյութի 70 տոկոսից ավելին խիստ մասնագիտական աշխարհագրություն է): 3. 6-րդ դասարան - դասագիրքն անհնարին է յուրացնել մեկ դասաժամով, քանզի դասերն առնվազն 7 էջ են, իսկ աշխարհագրական տեղանունների քանակը անցնում է 40-ից, որոնք չեն կրկնվում հաջորդ դասարաններում, այնինչ հարկավոր է տեղանունները և՛ հիշել, և՛ ցույց տալ քարտեզի վրա, և՛ մտապահել : 4. 7-րդ դասարան - անընթեռնելի, չյուրացվող դասերով ու վիճակագրական տվյալներով հագեցած թեմաներ են: Դասերը ծավալուն են և մեկ դասաժամով անհնարին է դառնում չափորոշչային պահանջների համապատասխան աշխատանքը: 6. 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ - դասերից շատերը թարգմանված են ռուս հեղինակների դասագրքերից, թեմաները շաղկապված չեն, հավաքովի են, ծանրաբեռնված վիճակագրական հին տվյալներով, վերահրատարակվելուց հետո դասագրքում հայտնվում են հին դասագրքերի աղյուսակները: Առաջարկություններ 1.Դասագրքերի կազմող մասնախմբի մեջ մեծ մասնաբաժինը լինի ուսուցիչներինը, նրանք լինեն ՀՀ-ում մեծ ավանդ ունեցող հայտնի մանկավարժ-աշխարհագրագետներ: 1. 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների թեմաները չեն համապատասխանում սովորողների տարիքային առանձնահատկություններին, բարդ են, ժամաքանակը քիչ է, հետևաբար կարելի է ուսումնասիրել մեկ տարի ուշ, գրքերը նույն ռուսական դասագրքերի թարգմանություններն են ու ՌԴ-ում ուսումնասիրում են այն տարիքային խմբում ինչպես իմ վառաջարկում է: 2.Առաջարկում եմ ուսումնասիրել «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» առարկան, այն արդիական է, անհրաժեշտ դարի մարտահրավերներին դիմակայելու համար (նախկինում առարկան դասավանդվում էր): 3. Բոլոր տեսակի գրավոր աշխատանքներին դեմ եմ, աշխատատար է, անարդյունավետ, ֆինանասապես տուժում է ծնողը (անհրածեշտ են աշխատանքային տետրեր, թեև մեր դպրոցում պարտադիր չէ), որքան էլ ուսուցիչը թեսթը կազմի չափորոշչի համապատասխան, այն կտարբերվի մյուսնեմասնագետների հեղինակային աշխատանքներից: 4. 12-ամյա համակարգ - ՀՀ -ում խրախուսվում է բազմազավակությունը, հետևաբար <<պարտադիր>> եզրույթը հակազդում է ՀՀ ժողովրդագրական քաղաքականությանը, որովհետև հատկապես գյուղական համայնքներում (նաև եզդիական ազգային փոքրամասնություն) վաղ ամուսնություններ են գրանցվում: 5.Չափորոշիչներ - բարձր են սահմանված ստանդարտները, ավելի շատ գերծանրաբեռնում է:Ավելի լավ է քիչ նախատեսել ու հասնել արդյունքի, քան պահանջել գերշատ ու ստանալ համարյա ոչինչ: Աշակերտի բնածին հետաքրքրասիրությունը «սպանվում է» և սովրելու նկատմամբ առաջանում է ատելություն: 6.Ընդունելության քննություննր- Կրթական իրականությունը չի համապատասխանում պետական չափորոշիչներին ու ծրագրերին, ինչու չէ նաև դասագրքերին, ուստի բփոխվեց հասարակական մտածողությունը, անվստահությունը դպրոցի ու նրա տված գիտելիքի նկատմամբ: 7. Աշակերտի համար նախատեսված աշխատանքների զգալի մասը ծնողի վրա է( տարրական դաս.), մասնավորապես, ստիպված է դիմելու կրկնուսույցի օգնությանը(ավագ դասարաններ), իսկ կրկնուսուցումը խորացնում և ընդգծում է սոցիալական անհավասարությունը: 8. Գնահատման սանդղակ- 10 բալային համակարգում բացասական թվանշանների համար նախատեսվածն միջակայքը մեծ է` 1-2-3 միավորներ ,այնինչ 10 բացառիկ միավորը հիմնականում հաստատուն է գրավոր աշխատանքներում: Աշխարհագրություն Նարինե Գալստյան 2012թ ՀՀ <<Լավագույն ուսուցիչ>> , որակավորման 2-րդ աստիճանի տարակարգ Բնագիտության , աշխարհագրության ուսուցչուհի Վանաձորի 24 միջնակարգ դպրոց 1. 4-րդ դասարան - <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասագիրքը աշխարհագրական մեծ բովանդակություն ունի, դասվարները հանդիպում են դժվարությունների, իսկ երեխաները 6-րդ դասարանում 4-րդ դասարանի անցած դասանյութը և աշխարհագրական հասկացությունները չեն հիշում: 2. 5-րդ դասարան - <<Բնագիտություն>> առարկայի դասավանդումը պետք է իրականացվի բացառապես աշխարհագրության ուսուցիչը (նյութի 70 տոկոսից ավելին խիստ մասնագիտական աշխարհագրություն է): 3. 6-րդ դասարան - դասագիրքն անհնարին է յուրացնել մեկ դասաժամով, քանզի դասերն առնվազն 7 էջ են, իսկ աշխարհագրական տեղանունների քանակը անցնում է 40-ից, որոնք չեն կրկնվում հաջորդ դասարաններում, այնինչ հարկավոր է տեղանունները և՛ հիշել, և՛ ցույց տալ քարտեզի վրա, և՛ մտապահել : 4. 7-րդ դասարան - անընթեռնելի, չյուրացվող դասերով ու վիճակագրական տվյալներով հագեցած թեմաներ են: Դասերը ծավալուն են և մեկ դասաժամով անհնարին է դառնում չափորոշչային պահանջների համապատասխան աշխատանքը: 6. 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ - դասերից շատերը թարգմանված են ռուս հեղինակների դասագրքերից, թեմաները շաղկապված չեն, հավաքովի են, ծանրաբեռնված վիճակագրական հին տվյալներով, վերահրատարակվելուց հետո դասագրքում հայտնվում են հին դասագրքերի աղյուսակները: Առաջարկություններ 1.Դասագրքերի կազմող մասնախմբի մեջ մեծ մասնաբաժինը լինի ուսուցիչներինը, նրանք լինեն ՀՀ-ում մեծ ավանդ ունեցող հայտնի մանկավարժ-աշխարհագրագետներ: 1. 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների թեմաները չեն համապատասխանում սովորողների տարիքային առանձնահատկություններին, բարդ են, ժամաքանակը քիչ է, հետևաբար կարելի է ուսումնասիրել մեկ տարի ուշ, գրքերը նույն ռուսական դասագրքերի թարգմանություններն են ու ՌԴ-ում ուսումնասիրում են այն տարիքային խմբում ինչպես իմ վառաջարկում է: 2.Առաջարկում եմ ուսումնասիրել «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» առարկան, այն արդիական է, անհրաժեշտ դարի մարտահրավերներին դիմակայելու համար (նախկինում առարկան դասավանդվում էր): 3. Բոլոր տեսակի գրավոր աշխատանքներին դեմ եմ, աշխատատար է, անարդյունավետ, ֆինանասապես տուժում է ծնողը (անհրածեշտ են աշխատանքային տետրեր, թեև մեր դպրոցում պարտադիր չէ), որքան էլ ուսուցիչը թեսթը կազմի չափորոշչի համապատասխան, այն կտարբերվի մյուսնեմասնագետների հեղինակային աշխատանքներից: 4. 12-ամյա համակարգ - ՀՀ -ում խրախուսվում է բազմազավակությունը, հետևաբար <<պարտադիր>> եզրույթը հակազդում է ՀՀ ժողովրդագրական քաղաքականությանը, որովհետև հատկապես գյուղական համայնքներում (նաև եզդիական ազգային փոքրամասնություն) վաղ ամուսնություններ են գրանցվում: 5.Չափորոշիչներ - բարձր են սահմանված ստանդարտները, ավելի շատ գերծանրաբեռնում է:Ավելի լավ է քիչ նախատեսել ու հասնել արդյունքի, քան պահանջել գերշատ ու ստանալ համարյա ոչինչ: Աշակերտի բնածին հետաքրքրասիրությունը «սպանվում է» և սովրելու նկատմամբ առաջանում է ատելություն: 6.Ընդունելության քննություննր- Կրթական իրականությունը չի համապատասխանում պետական չափորոշիչներին ու ծրագրերին, ինչու չէ նաև դասագրքերին, ուստի բփոխվեց հասարակական մտածողությունը, անվստահությունը դպրոցի ու նրա տված գիտելիքի նկատմամբ: 7. Աշակերտի համար նախատեսված աշխատանքների զգալի մասը ծնողի վրա է( տարրական դաս.), մասնավորապես, ստիպված է դիմելու կրկնուսույցի օգնությանը(ավագ դասարաններ), իսկ կրկնուսուցումը խորացնում և ընդգծում է սոցիալական անհավասարությունը: 8. Գնահատման սանդղակ- 10 բալային համակարգում բացասական թվանշանների համար նախատեսվածն միջակայքը մեծ է` 1-2-3 միավորներ ,այնինչ 10 բացառիկ միավորը հիմնականում հաստատուն է գրավոր աշխատանքներում: | Չի ընդունվել: | Առաջարկությունները նախագծին չեն վերաբերում: |
15 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 1. Եթե հավակնորդը զարգացման ծրագիրը ներկայացնում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ, ապա ինչպես է կազմակերպվելու 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ընդհանուր ժողովում և մանկավարժական խորհուրդում հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկումը։ Այդ իսկ պատճառով՝ առաջարկում ենք զարգացման ծրագիրը ներկայացնել մրցույթից 7 աշխատանքային օր առաջ, որից ամենաուշը մեկ օր հետո այն հրապարակել կայքէջում, իսկ ծնողական և մանկավարժական խորհուրդների հետ հանդիպումները կազմակերպել կայքում հրապարակմանը հաջորդող 4 աշխատանքային օրերի ընթացքում։ | Չի ընդունվել: | Նախագծում նշված է, «առնվազն» երեք օր առաջ, ինչը զարգացման ծրագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված: |
16 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 2. Առաջարկում ենք ԾԽ և ՄԽ հավակնորդների հանդիպման մասին ոչ միայն հրապարակել կայքում, այլ նաև տնօրինության վրա հավակնորդին իրազեկելու պարտադիր պայման դնել։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
17 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 3. Հավակնորդներիի և ԾԽ-ի հետ հանդիպմանը պարտադիր պայման դիտարկել բոլոր դասարանների ԾԽ-ների նախագահների ներկայությունը, ինչպես նաև բաց հայտարարությամբ տարածել հանդիպման մասին տեղեկատվությունը՝ նախատեսված օրվանից 3 օր առաջ դպրոցի կայքէջում։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
18 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 4. Հավակնորդների կողմից ներկայացվող փաստաթղթերում ավելացնել մոտիվացիոն նամակ կամ հիմնավորում, ինքնակենսագրություն, որին կից՝ մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող/հավաստող փաստաթղթեր։ | Չի ընդունվել: | «Ինքնակենսագրություն» նախագծով նախատեսվում է : Անհրաժեշտ մյուս փաստաթղթերը սահմանված են նախագծում: |
19 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 5. Առաջարկում ենք 14-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝ 14. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար դիմելուց հետո առավելագույնը եռօրյա ժամկետում ապահովել հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ, որոնց հետ կքննարկի դպրոցի զարգացման հեռանկարային ծրագրեր։ | Չի ընդունվել: | Սովորողների հետ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել նաև հնարավոր զարգացման ծրագրեր: |
20 | Մասնակցային Դպրոց 05.07.2020 11:24:22 | 6. Առաջարկում ենք ԿԽ բոլոր անդամներին տնօրենի ընտրության բաց քվեարկությունից առաջ պարտադիր պայման սահմանել տվյալ թեկնածուի օգտին սեփական քվեարկության հիմնավորումներն ու սեփական կարծիքը կարճ ներկայացնելու համար։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրցուցիչ կքննարկվի: |
21 | Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:52:46 | Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը՝ «Հավակնորդը պարտավոր է ապահովել իր հայտի, զարգացման ծրագրի և ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կանոնադրության «Դպրոցի գործունեության առարկան և նպատակը» գլխում սահմանված ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքներին։» | Չի ընդունվել: | Ներկայացված մեջբերումը վերաբերում է դպրոցի գործունեությանը, իսկ առաջարկը՝ փաստաթղթերի համապատասխանությանը: Առկա է հակասություն: |
22 | Վահրամ Սողոմոնյան 05.07.2020 12:52:46 | Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ կքննարկվի: |
23 | Արփի Ավետիսյան 06.07.2020 22:26:50 | Նույն դպրոցում կամ մեկ այլ դպրոցում (բացառությամբ փոքրաթիվ բնակչություն և փոքր բյուջե ունեցող համայնքների դպրոցների) արդեն իսկ պաշտոնավարած տնօրենի թեկնածությունը պետք է գնահատել նաև տնօրենի նախորդ ծրագրի կատարման տոկոսով։ Վերոնշյալ տնօրենների դեպքում մրցույթին կրկին թեկնածություն դնելը պետք է ընդունել այն դեպքում, երբ կառավարման խորհուրդը տնօրենի նախորդ ծրագրի կատարումը կգնահատի 70 տոկոս, այսինքն՝ շեղումը թույլատրելի լինի 30 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր շեղման դեպքում պատճառների ու գործոնների պատշաճ հիմնավորման պահանջով։ Նախորդ ծրագրի յուրաքանչյուր բաժին կունենա իր միավորը՝ տոկոսային արտահայտությամբ, բաժինների միավորների հանրագումարից կստացվի ծրագրին տրվելիք ողջ գնահատականը՝ կրկին տոկոսային արտահայտությամբ։ Առավել խստորեն պետք է գնահատվեն տնօրենի պաշտոնավարման ընթացքում աշակերտների առաջադիմության մակարդակը և ուսուցչական կազմի որակը։ Ուսուցչական կազմի որակը և բարեվարքությունը գնահատելու լիովին նոր և արդյունավետ գործիք պետք է մշակվի։ Առաջարկում եմ նշվածը կիրառել նախագծով առաջարկվող՝ ծնողական և մանկավարժական խորհրդի կողմից հավակնորդների գնահատման և որպես թեկնածու ներկայացման ժամանակ ևս, եթե հավակնորդը նախկինում եղել է տնօրեն այդ կամ այլ դպրոցում։ Հետևաբար, առաջարկում եմ նաև երկարացնել ծնողական և մանկավարժական խորհրդին տրվող ժամանակը՝ նախկինում տնօրեն եղած հավակնորդների նախկին ծրագրի կատարումը գնահատելու համար։ | Չի ընդունվել: | ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի 1392-Ն որոշման հավելված 3-ի 33-րդ կետի 9-րդ կետի համաձայն՝ «Դպրոցի խորհուրդը վերահսկում է դպրոցի զարգացման ծրագրի կատարումը.»: |
24 | Արփի Ավետիսյան 06.07.2020 22:37:43 | Առաջարկում եմ դպրոցի տնօրենների դեպքում կիրառել հայտարարագրման ինստիտուտը։ Տնօրենը և իր հետ փոխկապակցված անձինք պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիր և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ։ Այս առումով անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում։ | Չի ընդունվել: | Հայտարարագիր ներկայացնում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում նշված պաշտոն զբաղեցնող անձիք: |