Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի  N 1919-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին գումար հատկացնելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության  2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման նոր համակարգի ձեռքբերմամբ, ինչը խիստ հրատապ է և անհրաժեշտ Հանձնաժողովի գործունեության բնականոն և արդյունավետ  աշխատանքներն ապահովելու համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Լիցենզավորման մասին»   ՀՀ օրենքների, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների համապատասխան:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից է լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների մշտադիտարկումը, որի նպատակն է վերահսկել վերգետնյա հեռարձակողների գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը («Հեռուսատեսության և ռադիոյի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետ):

2016թվականից Հայաստանում գործող հեռուստաընկերությունները անցել են թվային հեռարձակման: Մեծացել է կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունների քանակը,  վերջիններիս կողմից պատրաստվող և հեռարձակվող սեփական հեռուստածրագրերը:

Հանձնաժողովի  արդյունավետ աշխատանքը ուղղակիորեն կապված է համակարգչային տեխնիկայի որակի եւ համապատասխան ստանդարտների հետ, ինչպես նաեւ  մշտադիտարկման   համար նախատեսված ծրագրային հատուկ փաթեթների առկայությունից եւ շահագործումից: Սակայն   կարգավորող մարմնին՝ Հանձնաժողովին  չեն հատկացվել  արդիական տեխնիկական միջոցներ եւ ծրագրային փաթեթներ, նոր պահանջներին եւ ստանդարտներին համապատասխան աշխատելու համար: Ընթացիկ գործարկվող համակարգիչները, սերվերները եւ այլ սարքավորումները հնամաշ են (դրանց մեծ մասը գնվել է 2003-2009 թթ.), հաճախակի խափանվում են, թույլ չեն տալիս արագ եւ ամբողջությամբ իրականացնել եւ մշտադիտարկման եւ օրենսդրությամբ ամրագրված այլ գործառույթները:

Մշտադիտարկումն առ այսօր իրականացվում է «Ֆոբոս» ծրագրային փաթեթի միջոցով, որը գնվել էր դեռ 2003թվականին: Այդ ծրագիրը բարոյապես և ֆիզիկապես մաշված է, այլեւս չունի վերանորոգման եւ արդիականացման ռեսուրս, գրեթե ամեն օր խափանվում է: Ծրագրի շահագործումը այլեւս թույլ չի տալիս Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումներին պատշաճ իրականացնել մշտադիտարկման գործառույթը: Այդ ծրագիրը նախատեսված չէ թվային տիրույթում հեռարձակվող հեռուստածրագրերի մշտադիտարկման համար, հնարավորություն չի տալիս միաժամանակ մշտադիտարկել համապատասխան քանակի հեռուստառադիոծրագրեր (մշտադիտարկման ենթակա հեռարձակողների քանակը 2003թվականի համեմատ եռապատկվել է), չունի ժամանակակից ծրագրային բաղադրիչներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել մշտադիտարկման գործընթացը և եթերի բովանդակության վերլուծությունը: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ «Ֆոբոս» ծրագիրը ցանկացած վայրկյանի կարող է վերջնականապես խափանվել և անհնարին դարձնել վերահեռարձակողների մշտադիտարկումը:

Հանձնաժողովի համապատասխան մասնագետների  կողմից հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնության արտադրության «TVMon Ֆորմիկայտեք» ծրագրասարքային համալիրը: Այդ համալիրի գինը  2.0-2.5 անգամ պակաս է, քան  արեւմտյան անալոգներինը և այն հաջողությամբ օգտագործվում է ՌԴ եւ այլ երկրների ավելի քան 200 մեդիա չափող եւ կարգավորող կազմակերպությունների կողմից: Այն գնվելու է առանց միջնորդների՝ հենց արտադրողի առաջարկած գնով: Համալիրի(ֆայլային սերվեր և վերլուծիչ) արժեքը մաքսազերծման և այլ ծախսերով, տեղադրումով եւ արտադրող ընկերության կողմից երկու տարի տեխնիկական ուղեկցությամբ կազմում է 18360.0 հազ դրամ: Քանի որ Ռուսաստանի Դաշնությունից՝ որպես ԵՏՄ անդամ պետությունից ձեռք բերվող համալիրի համար առաջանում է հարկային պարտավորություն սահմանին ԱԱՀ-ի գծով և վճարողը հանդիսանում է Հանձնաժողովը, ուստի նախագծում ներառել ենք նաև վերը նշված համալիրի հարկի գումարը, որը կազմում է 3672.0 հազ դրամ(18360.0 հազ. դրամx20%):

 «TVMon Ֆորմիկայտեք» ծրագրասարքային համալիրն ըստ արտադրողի առավել արդյունավետ և անխափան կաշխատի իր կողմից առաջարկված տեխնիկական բնութագրեր և պարամետրեր ունեցող համակարգչային և օժանդակ սարքավորումների  հետ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նշված տեխնիկական  միջոցները ներքին շուկայում հնարավոր է ձեռք բերել ավելի էժան տարբերակով, քան  վերը նշված ընկերության առաջարկն է: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը նպատակահարմար է գտնում՝ ելնելով գնային քաղաքականությունից՝ համալիրը ձեռք բերել ՌԴ «TVMon Ֆորմիկայտեք» արտադրողից, իսկ համալիրի հետ անմիջապես գործարկվող  համակարգչային և օժանդակ սարքավորումները՝ ներքին շուկայից:

 Գնման ընդհանուր արժեքը կազմում է 32338.0 հազ. դրամ:

      Ելնելով խնդրի լուծման կարևորությունից և հրատապությունից, նախագծի N 7 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումը անհրաժեշտ է իրակա­նաց­նել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

  Կարգավորման նպատակն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից գումարի հատկացումը՝ Հանձնաժողովի տեխնիկական վերազինման և մշտադիտարկման նպատակով նախատեսված ծրագրային փաթեթի ձեռք բերման համար:

Նախագծով առաջարկվում է  ՀՀ 2020 թվականի  պե­տա­կան բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին  Հանձնաժողովին հատկացնել 3672.0 հազ դրամ գումար 1007  «Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի կանոնակարգում» ծրագրի «11001» «Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի կանոնակարգման ծառայություններ» միջոցառման «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածով՝ Հանձնաժողովի կողմից  ՌԴ որպես ԵՏՄ անդամ պետություն, ձեռք բերվող մշտադիտարկման սերվերի և ազդանշանային վերլուծիչի  գծով ՀՀ սահմանին առաջացվող ավելացված արժեքի հարկի ՀՀ պետական բյուջե  վճարման պարտավորության և 32338.0 հազ. դրամ գումար`  նույն ծրագրի 31001 «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման «Վարչական սարքավորումներ» հոդվածով՝ մշտադիտարկման նոր համակարգի ձեռքբերման նպատակով Հանձնաժողովի աշխատանքների լիարժեք իրականացման համար: Ընդամենը՝ 36010.0հազ. դրամ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունմամբ ձեռք կբերվի մշտադիտարկման ժամանակակից նոր համակարգ, ժամանակակից նոր տեխնիկական սարքավորումներ, ինչի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով կկարողանա լիարժեք կատարել իր գործառույթները:

  • Քննարկվել է

    09.06.2020 - 24.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6631

Տպել

Առաջարկներ`

Vahan Hovsepyan

12.06.2020

Ինչու չի ներկայացվել մատակարարվող համակարգի մասով մրցույթ, բաց գնային հարցում՝ միգուցե գոյություն ունեն ՀՀ տեղական արտադրողներ?

Vahan Hovsepyan

12.06.2020

Ներկայացված չեն հավելվածները։ Խնդրում եմ ներկայացնել։

Տեսնել ավելին