Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2020 թվականի N     –Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի, «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 1994 թվականի ապրիլի 15-ին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կնքած «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • 1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
  • 2) զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
  • 3) մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
  1. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված պարգևավճարները համարվում են սույն որոշմամբ նշանակված պարգևավճարներ:
  2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձանց, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի որոշմամբ, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գումարներ են վճարվում մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի համար): «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո անձը սույն որոշմամբ ձեռք է բերում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարի իրավունք:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020                  

թվականի --------------- ի N  -Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի (այսուհետ` պարգևավճար) չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
  2. Սույն կարգի իմաստով` զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում, Փրկարար ծառայությունում, քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքե­րում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայող (կամ ռազմա­ուսում­նական հաստատության կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ` բացառությամբ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում պարտադիր զին­վո­րա­կան ծառայություն անցնող զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, որի հիման վրա դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:

  1. Սույն կարգի իմաստով՝ զինծառայողը համարվում է Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե`

1) զոհվել է Հայրենական մեծ պատերազմում.

2) զ

  • Քննարկվել է

    08.06.2020 - 23.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10775

Տպել