Լրամշակման փուլում է
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության հստակեցման, կատարելագործման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն արտաքին գովազդի թույլտվություն տալու իրավասությամբ օժտված է միայն Երևանի քաղաքապետը, իսկ մյուս համայնքները փաստացի զրկված են այդ մասով իրենց տարածքում կանոնակարգման հնարավորությունից և պոտենցիալ եկամուտներից:
Բացի այդ, օրենքի 11-րդ հոդվածով սահմանվում են արտաքին գովազդին վերաբերող դրույթները, սակայն նշված հոդվածով նախատեսված սահմանումից հստակ չէ, որ արտաքին գովազդը վերաբերում է բացառապես շենքերից, շինություններից դուրս (կամ դրանց վրա) տեղակայված գովազդին, ինչը փաստացի տարըմբռնման տեղիք է տալիս` միաժամանակ առաջացնելով տնտեսավարողների դժգոհությունը` իրենց տարածքի ներսում առկա տեղեկատվության համար վճարելու և թույլտվության ստացման հետ կապված վարչարարական գործընթացների տեսանկյունից:
Օրենքում նախատեսված չեն նաև դրույթներ որոշակի չափանիշների բավարարող տեղեկությունների տեղակայումը արտաքին գովազդ չհամարելու վերաբերյալ, ինչը խնդրահարույց է հատկապես փոքր տնտեսավարողների համար:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Օրենսդրության կատարելագործում և հստակեցում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է
- Արտաքին գովազդի թույլտվության իրավասությունը տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա:
- Հստակեցնել «արտաքին գովազդ» հասկացությունը` սահմանելով այնպես, որ այն ներառի բացառապես շինություններից դուրս կամ դրանց վրա տեղակայված գովազդը, որը չի ներառում դրսից երևացող, սակայն շինության ներսում տեղակայված գովազդը: Տվյալ դեպքում արտաքին գովազդ չի համարվի այն գովազդը, որը պարունակում է տվյալ տնտեսավարողի կողմից վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ: Նշված մեխանիզմը գործում է Էստոնիայում, Լիտվայում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում և այլն:
- Արտաքին գովազդը տարանջատել գործունեության մասին առաջնային տեղեկություններից: Եթե տնտեսավարողը փակցնում է տեղեկություններ իր ապրանքային նշանի, կամ այն մասին, թե ինչպիսի ապրանքներ են վաճառվում կամ ծառայություններ մատուցվում իր կողմից, այդ տեղեկությունները գովազդ չհամարվեն (օրինակ` մրգի, բանջարեղենի իրացմամբ զբաղվող առևտրի օբյեկտի վրա «Միրգ, բանջարեղեն» գրառումը): Նման կարգավորումներ գործում են, մասնավորապես, Մոլդովայի և Էստոնիայի «Գովազդի մասին» օրենքներում:
- Արտաքին գովազդ չհամարել տրանսպորտային միջոցների վրա այն տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի (բնակության վայրի) և այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որին պատկանում է տվյալ տրանսպորտային միջոցը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքն արտաքին գովազդի ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներին են:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Քննարկվել է
05.06.2017 - 20.06.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
05.06.2017 12:24
daghajanyan@mineconomy.am
Դիտումներ` 11315
Տպել