Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         Նախագծի մշակումը  պայմանավորված է  ՀՀ ոստիկանության համակարգում արդի փուլում իրականացվող բարեփոխումների ռազմավարությամբ՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ, բարձր մասնագիտական հմտություններով օժտված, բարևարք և հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարին համահունչ որակյալ կադրեր ներգրավելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանությունում ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները  սահմանված է ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թին 175-Ն որոշմամբ:

         Սույն որոշումը զգալիորեն խոչընդոտում է հաստիքների համալրման գործընթացին: Ոստիկանության համակարգում իրականացվող բազմաթիվ գործառույթներ նեղ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջում, հետևաբար բարձրագույն կրթության առկայությունն արդեն իսկ կարող է բավարար համարվել: Մասնագիտությունների ցանկն ընդլայնելով (կամ պարտադիր պայման համարելով բարձրագույն կրթությունը) հնարավորություն է ընձեռվում հաստիքների համալրման հարցում առավել ուշադրություն դարձնել թեկնածուի մտավոր, ֆիզիկական, կամային և այլ որակական հատկանիշներին, առավել ևս ՀՀ կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակվելու դեպքում, ՀՀ ոստիկանության պետի 13.05.2017թ. թիվ 1288-Ա հրամանով հաստատված կարգի համաձայն անցնում են վեցամսյա  փորձաշրջան՝ ստանալով անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մակարդակ:      

 

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածների պահանջները:

     

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

         Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար կվերացվեն հավելյալ խոչընդոտները, կբարձրանա ոստիկանությունում ծառայության նկատմամբ գրավչությունը, որը կնպաստի թափուր հաստիքների համալրման խնդրի կարգավորմանը:

                    

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի  հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    26.05.2020 - 10.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7239

Տպել