Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«------»«------------------» 2020 թվականի N          -Ն

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է `

  1. Հաստատել «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

 

Հավելված  
ՀՀ կառավարության 20--- թվականի
-----------------ի N             -Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Սույնով սահմանվում են վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի նկատմամբ ներկա­յաց­վող պա­հանջ­ները և չափա­նիշ­ները:
  2. Բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:
  3. Բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել կարող է միայն այն շինությունում, որը`

1) Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու և Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում և Մեղրի համայնքում և Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, և`

2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը, այդ տարածքում վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը.

3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքե­րական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց և Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ:  

ՑԱՆԿ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ  ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ  ԱԿՏԵՐԻ

 

 

       «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասը,  և ՀՀ վարչապետի 30 հունվարի 2020 թվականի «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 98 – Ա  որոշումը:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                           ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ  ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

       Սույն որոշման ընդունումը նախատեսում է կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության  1 հուլիսի 2004 թվականի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին»  N 987-Ն որոշման մեջ:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                           ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 


 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՊԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի կամ պետական  և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                           ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

 

  • Քննարկվել է

    22.05.2020 - 06.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6844

Տպել