Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955N և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունները ՀՀ-ում և մասնավորապես Երևան քաղաքում զբոսաշրջիկների այցելությունների կազմակերպման՝ տրանսպորտային միջոցներով զբոսաշրջային վարերում կայանելու վայր չունենալու պատճառով բախվում են էական խոչընդոտների, ինչն օբյեկտիվորեն պայամանավորված է վերջին տարիներին տրանսպորտային միջոցների աննախադեպ քանակի ներհոսքով։

Այս համատեքստում բացակայում են առանձնացված վայրերը (կայանտեղեր, կայնման հրապարակներ և այլն), որտեղ համապատասխան տեսակի ճանապարհային նշանների պահանջներով պայմանավորված հնարավորություն կլինի կայանել միայն զբոսաշրջային տրանսպորտային միջոցները։

Խնդրի հնարավոր լուծումանը կարելի է հասնել համապատասխան տեսակի ճանապարհային նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կայանելու հնարավորություն կստանան միայն զբոսաշրջային գործունեություն իրականացնող և ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձեվերը հաստատելու մասին» թիվ 864-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցները։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի սահմանել այն ճանպարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշումների նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջային գործունեության զարգացմանը։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    21.05.2020 - 05.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7561

Տպել