ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հանգամանքով, շահառուների ցանկում ընդգրկված անձանց դեղերով ապահովելու շրջանակը ընդլայնելու համար:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հանգամանքով: Նշված փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձանց կապահովենք դեղերով անվճար:
Այդ իսկ պատճառով առաջարկվում է 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642 որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում «30.01» բառերը փոխարինել «28.01» բառերով: Գործող որոշմամբ «30.01» անապահովության միավոր ունեցողների թիվը կազմում է շուրջ 200 000 շահառու: Փոփոխություն իրականացնելու դեպքում գործող շահառուների թվին ավելանում է 6114-ով և ցանկում առկա են շահառուներ, որոնք ըստ գործող կարգի դեղերը ստանում եմ 50 % զեղչով, սակայն որոշման փոփոխության արդյունքում դեղերը կստատան անվճար, որոց թիվը կազմում է 21100: Ընդհանուր շահառուների թիվը կկազմի` 27206: Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները: Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 622-Ն որոշման, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա շահառուներին կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N50-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը «30.00»-ից «28.00» դարձնելու հետևանքով օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից:
-
Քննարկվել է
20.05.2020 - 04.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 7880
Տպել