ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման «Եղիր առողջ և արի» համալիր ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 1060-Ն որոշման հավելվածի սպորտ և երիտասարդության բաժնի 4-րդ կետի բ) ենթակետի և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 86-րդ կետի պահանջների համաձայն:
Ֆիզիկական կուլտուրայի համալիրի հիմնական նպատակն է՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը, նրա մեջ ընդգրկելով ազգաբնակչության տարբեր տարիքային խմբերի՝ ակնկալելով մասնակիցների թվաքանակի աճ: Ֆիզիկական կուլտուրայի համալիրի նպատակն Է նաև նպաստել Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության աշխատանքի արտադրողականությանը, բարոյակամային և ֆիզիկական որակների բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը, երկարակեցության ապահովմանը և ռազմահայրենասիրության դաստիարակմանը:
Ֆիզիկական կուլտուրայի համալիրի վերաբերյալ արձանագրային որոշման ընդունմամբ լուծում կստանան հետևյալ խնդիրները.
1) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը,
2) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և երկարակեցությանը նպաստելը,
3) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում առողջական անհրաժեշտ վիճակի և աշխատունակության բարձրացումը, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ պատրաստականության և ֆիզիկական պատրաստվածության ապահովումը,
4) Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայով, սպորտով գիտակցաբար զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու պահանջի ձևավորումը,
5) hասարակության շրջանում ինքնուրույն պարապմունքների մեթոդների, միջոցների և անցկացման ձևերի տիրապետումը:
-
Քննարկվել է
02.06.2017 - 22.06.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Հանրային քննարկում
02.06.2017 16:27
davidbaghumyan@mail.ru
Դիտումներ` 7433
Տպել