Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով որպես նշված օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայց հարուցելու գործառույթի շրջանակներում։ Օրենքի ընդունմամբ և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։

Նկատի ունենալով նշված օրենքով սահմանված գործառույթների առանձնահատկությունը և դրանց ծավալը, անհրաժեշտ կադրերի մասնագիտական պատրաստվածությունը՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններով և լրացումներով այդ գործառույթներն իրականացնող դատախազների համար սահմանվել են առավել բարձր մասնագիտական պահանջներ։ Նույն տրամաբանությամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներով սահմանվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող դատախազների և նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի վարձատրության այլ գործակիցներ՝ համեմատած գլխավոր դատախազության վարչության պետի և վարչության դատախազների համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը հստակ տարանջատում է գլխավոր դատախազության վարչության պետի, պետի տեղակալի, վարչության ավագ դատախազի և դատախազի հաստիքները և դրանց համար սահմանված գործակիցները՝ անհրաժեշտություն է առաջանում նաև սահմանվել նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, և ստորաբաժանման ավագ դատախազների համար համապատասխան գործակիցները։

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման դրույթի շրջանակներում սահմանել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

 

Ներկայացված օրենքների նախագծով նախատեսվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ստորաբաժանման ավագ դատախազների պաշտոնային դրույքաչափերը։ Լրացումներ պայմանավորված հստակեցվում է նաև նույն ստորաբաժանման դատախազի պաշտոնային դրույքաչափը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման գործերի հետ մեկտեղ առանձին տեսակի գործերի շարքում լրացվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։

 

3. Նախագիծը մշակող մարմինը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որի գնահատումը ներկա պահին հնարավոր չէ` պայմանավորված հաստիքների քանակի որոշակիացմամբ։

  • Քննարկվել է

    19.05.2020 - 03.06.2020

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7087

Տպել

Առաջարկներ`

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

03.06.2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայց հարուցելու գործառույթի շրջանակներում։ 2. Օրենքի ընդունմամբ և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։ 3. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթներով և հավելվածներով։ 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների վրա։ 5. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է, քանի որ բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները ցածր են, ինչն էլ հանդիսանում է խնդրո առարկա։ 6. Սույն օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների դեպքում զգալի ցածր են։ 7. Սակայն, սովորաբար դատախազն իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում կատարում է բռնագանձումներ, որոնք սովորաբար իրենց չափով մի քանի անգամ գերազանցում են բռնագանձում կատարող դատախազի աշխատավարձին. ենթադրենք՝ դատախազը պետք է կատարի մի քանի միլիարդ դրամի բռնագանձում, այդ դեպքում քանի որ բավարար միջոցներ չկան բավականին դժվար է անձից պահանաջել օբյեկտիվություն և/կամ/ ապահովելու անաչառություն և արդարամտություն։ 8. Դատախազության մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը: 9. Անաչառությունը գնահատելիս հարկավոր է առանձնացնել է սուբյեկտիվ գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն: 10. Սուբյեկտիվ գործոնները վերաբերում են հենց դատախազի անձին, այսինքն՝ այս դեպքում դատախազը կարծես ղեկավարվում է անձնական անաչառության կանխավարկածով, որն էլ հաստատելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ, ինչպես օրինակ՝ անհրաժեշտ է կանխակալության փաստացի առկայության ապացույցներ: 11. Ուստի սույն օրենքի նախագծի շրջանակներում, առաջարկում ենք փոփոխել/բարձրացնել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող դատախազերի դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչն ուղղված կլինի ապահովելու դատախազի օբյեկտիվությունը, անաչառությունը և արդարամտությունը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ փորձագետ Գևորգ Մուղումյան

Տեսնել ավելին