«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելը բխում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքի 25-րդ և 26.1-րդ հոդվածների կարգավորումներից և ուղղված է օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) վերապահված գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացմանը։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը լիազորված է իրականացնել, ի թիվս այլ գործառույթների, հայտարարագրման գործընթացի կանոնակարգումը, հայտարարագրերի ստուգումը և վերլուծումը, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը։ Սույն գործառույթների պատշաճ իրականացման նպատակով Հանձնաժողովն իրավասու է հայտարարագրերի վերլուծության գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք։ Միևնույն ժամանակ, Հանձնաժողովի առջև դրված լիազորությունների արդյունավետ իրացման նպատակով անհրաժեշտ է, որ Հանձնաժողովն անպայմանորեն ունենա հասանելիություն հարկային գաղտնիք կազմող տեղեկություններին, հակառակ պարագայում հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև բարեվարքության ստուգման գործընթացում կարող են առաջանալ գործնական լուրջ խնդիրներ։
Վերոգրյալն էլ պայմանավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ լրացում կատարելու, այն է՝ Հանձնաժողովին հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն ապահովելու անհրաժեշտությունը և հրատապությունը։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Որոշմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հանձնաժողովին հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության հնարավորության ընձեռում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորումը կարևոր դերակատարում կունենա Հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության ուսումնասիրության գործընթացի բնականոն իրականացման համար։
-
Քննարկվել է
19.05.2020 - 04.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6211
Տպել