Հիշել նախագիծը

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետու-թյան պետա¬¬կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա¬կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

   Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի. ՀՕ-261 օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.                           

«Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան (այսուհետ՝ հուշարձան) – պետական հաշվառման վերցված և հուշարձանի կարգավիճակ ունեցող պատմական, հնագիտական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող հնագիտական շերտերը, քարեդարյան կայանները, քարայր-կացարանները, կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց զբաղեցրած և պատմականորեն դրանց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային արգելոցները, պատմական լանդշաֆտները և հիշարժան վայրերը, պատմական բնակավայրերի քաղաքաշինական և պատմական կենտրոնները, որմնանկարները` անկախ պահպանվածության աստիճանից,

2) նորահայտ հուշարձան – նոր հայտնաբերված և արժևորված պատմական, հնագիտական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի  պատմամշակու թային արժեք ունեցող օբյեկտ, որը հուշարձանի կարգավիճակ ստանալու համար արժանացել է փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը,

3) պատմամշակութային օբյեկտ – մասնագիտական կազմակերպությունների կամ մասնագետների կողմից հայտնաբերված և պետական հաշվառման վերցրած օբյեկտ, որը դեռևս չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ,

4) հուշարձանի տարածք – հուշարձանի զբաղեցրած, պատմականորեն ու գործառնական առումով անմիջականորեն դրա հետ կապված հողատարածք,

5) հուշարձանի ուսումնասիրություն - հուշարձանի ու դրա տարածքի մատենագրական, արխիվային, գիտահետազոտական աղբյուրներից նյութերի հավաքման, հնագիտական, երկրաբանական, ինժեներական (նյութագիտական, կոնստրուկտորական, տեխնիկական վիճակի և այլ) հետազոտություններ և վավերագրման աշխատանքներ,

6) հնագիտական հետախուզում- որոշակի տարածքների համալիր հետազոտություն հնագիտական օբյեկտների հայտնաբերման, քարտեզագրման, նկարագրության նպատակով, գետներես նկատվող կառույցների կամ այլ բաղկացուցիչների տարբեր մեթոդներով վավերագրման կամ փոքրածավալ ստուգողական պեղումների իրականացում,

7) հնագիտական պեղում հնագիտական մշակութային շերտերի, և հնագիտական օբյեկտների ու հուշարձանների՝ դաշտային պայմաններում կատարվող գիտահետազոտական և գիտագործնական  համալիր ուսումնասիրություններ, որոնք իրականացվում են հողաշերտերի պրեպարացման եղանակով հեռացման  և այդ ընթացքում հայտնաբերված նյութական մնացորդների ու հետքերի տարբեր եղանակներով փաստագրման և վավերագրման,

8) հուշարձանի վերականգնումը - գիտահետազոտական, հետախուզական, նախագծային և արտադրական աշխատանքներն են, որոնք անցկացվում են հուշարձանի պատմամշակութային արժեքի բացահայտման և պահպանվածության նպատակով,

9) հուշարձանի վերստեղծում - քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում  դրա երբեմնի օրգանական տարրերը կազմող և չպահպանված կառույցների գիտականորեն հիմնավորված վերստեղծումները կիրառելի են հուշարձանի ամբողջացման ու օգտագործման նպատակով,

10)       հուշարձանի պահպանական գոտի - հուշարձանի  տարածքի շուրջ պահպանության, կառուցապատման կարգավորման և/կամ  լանդշաֆտի պահպանման գոտիների տարածքներ և դրանցում օգտագործման պայմանակարգեր (ռեժիմ) սահմանող` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ (ծրագրային փաստաթուղթ),

11) հուշարձանի պահպանության գոտի – հուշարձանի պատմական միջավայրի անմիջական ազդեցության և հնարավոր հնագիտական շերտերի որոշակի պահպանության պայմանակարգ (ռեժիմ) ունեցող տարածք,

    12) կառուցապատման կարգավորման գոտի – այն տարածքն է, որի սահմաններում հաստատվում է շինարարությունը և տնտեսական գործունեությունը սահմանափակող հողերի օգտագործման պայմանակարգ (ռեժիմ), սահմանվում են պահանջներ գոյություն ունեցող շենքերի և կառույցների վերակառուցման նկատմամբ,

   13) լանդշաֆտի (տեղանքապատկերի) պահպանման գոտի – այն տարածքն է, որի սահմաններում հաստատվում է հողերի օգտագործման ռեժիմ, որը արգելում կամ սահմանափակում է տնտեսական գործունեությունը, շինարարությունը, և գոյություն ունեցող շենքերի և կառույցների վերակառուցումը՝ նպատակ ունենալով պահպանել  (վերականգնել) պատմական միջավայրիբնական կամ պատմականորեն ձևավորված լանդշաֆտը՝ ներառյալ ռելիեֆը, ջրային մակերեսները և բուսականությունը,»:

,

14)  հուշարձանի պահպանական գոտիների օգտագործման պայմանակարգ (ռեժիմ) – հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման պայմաններին, պահանջներին և սահմանափակումներին վերաբերող դրույթներ, որոնք պարտադիր են նշված տարածքներում գործունեություն իրականացնող սուբյեկտների համար,

15) պատմամշակութային հիմնավորման նախագիծ - պատմական բնակավայրերի, դրանց կենտրոնների կամ առանձին հատվածների պահպանման, վերականգնման (վերստեղծման) և օգտագործման պայմանակարգեր սահմանող` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ (ծրագրային փաստաթուղթ),

16) հուշարձանների պետական կադաստր – պետական տեղեկատվական համակարգ, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների, դրանցում առկա հողատեսքերի, օգտագործման բնույթի, սահմանափակումների և այլ տեղեկատվություն պարունակող տվյալների  ինչպես նաև այդ բնագավառի իրավական, նորմատիվային և այլ փաստաթղթերի մասին, որը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է»

17) Մշակութային շերտ – գետնի մակերևույթին, ընդերքում կամ ջրի տակ գտնվող շերտ, որն առաջացել է մարդկային գործունեության արդյունքում, պարունակում է այդ գործունեության մասին վկայող նյութական մնացորդներ,

      18) պատմական բնակավայր - պատմական բնակավայր հանդիսանում է քաղաքային, կամ գյուղական բնակավայր, որի տարածքի սահմաններում տեղակայված են մշակութային ժառանգության օբյեկտներ՝ հուշարձաններ, համալիրներ, տեսարժան վայրեր, ինչպես նաև անցյալում ստեղծված այլ մշակութային արժեքներ, որոնք իրենցից ներկայացնում են հնագիտական, պատմական, ճարտարապետական, քաղաքաշինական, գեղագիտական, գիտական կամ սոցիալ-մշակութային արժեք, ունեն կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետության ժողովուրդի ինքնատիպության պահպանության և ներդրումի համար,

 

19) հուշարձանի պահպանություն (կոնսերվացիա) - հուշարձանի պահպանությունը (կոնսերվացիա) գիտահետազոտական, հետախուզական, նախագծային և արտադրական աշխատանքներն են, որոնք անցկացվում են հուշարձանի վիճակի վատթարացմանը կանխելու նպատակներով, առանց փոփոխելու նշված օբյեկտի մինչև մեր օրերը հասած տեսքը, այդ թվում նաև հակավթարային աշխատանքները.

     20) հուշարձանի վերանորոգումը – գիտահետազոտական, հետախուզական, նախագծային և արտադրական աշխատանքներ են, որոնք անցկացվում են հուշարձանը շահագործող վիճակում պահպանելու նպատակով՝ առանց փոփոխելու դրա պահպանության առարկա հանդիսացող առանձնահատկությունները,

   21) հուշարձանի հարմարեցումը ժամանակակից օգտագործման համար – գիտահետազոտական, նախագծային և արտադրական աշխատանքներ են, որոնք անցկացվում են հուշարձանի ժամանակակից օգտագործման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ առանց փոփոխելու դրա պահպանության առարկա հանդիսացող առանձնահատկությունները, այդ թվում նաև հուշարձանի պատմամշակութային արժեք ներկայացնող տարրերի վերականգնումը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «հանրապետական» բառից առաջ լրացնել «համաշխարհային» բառերը.
  2. 5-րդ մասում «Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:» բառերը փոխարինել «Համաշխարհային նշանակության կարգին են դասվում պատմության և մշակույթի այն բացառիկ հուշարձանները, որոնք, միջազգային կազմակերպությունների կանոնակարգերով և ընթացակարգերով սահմանված չափորոշիչներին համապատասխան, ընդգրկված են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից հաստատված համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

  1. վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.
  2. լրացնել նոր « թ) կետով հետևյալ բովանդակությամբ.

«թ)  հաստատում է հուշարձանների պետական ցուցակում նորահայտ օբյեկտ ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները: »:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

  1. վերնագրի «իրավասությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ժզ), ժէ),  ժը) կետերով հետևյալ բովանդակությամբ.

«ժզ) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից  ֆինանսավորվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման, նորոգման աշխատանքների և հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.

ժէ) հաստատում է հուշարձանների տարածքներում հուշարձանների վերաբերյալ տեղադրվելիք տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկատվական ցուցանակները համաձայն միջազգային զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների հաստատված  օրինակելի ձևի.

     ժը) հաստատում է հուշարձանների պատճառված վնասի հաշվարկման կարգը: »:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.                            «Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների պետական ցուցակում նոր հուշարձան՝ պատմամշակութային օբյեկտ ընդգրկելու կամ նշված ցուցակից հուշարձան հանելու առաջարկություն կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության և օտար երկրների պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները, ստեղծագործական միությունները` համապատասխան հիմնավորմամբ և տեղեկատվությամբ դիմելով լիազոր մարմնին:

Հուշարձանը պետական ցուցակից հանվում է միայն այն դեպքում, եթե այն այլևս գոյութուն չունի կամ կորցրել է իր պատմամշակութային և գիտական արժեքը:»:

           Հոդված 8. Օրենքի լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 35.1 հոդվածով.        

«Հոդված 35.1  Հուշարձանների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը 

  1. Հուշարձանների բոլոր գործարքների մասին տվյալները գրանցվում են լիազոր մարմնի կողմից:
  2. 2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բնագավառի լիազոր մարմինը՝

1) պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.

2) հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության մասին տեղեկությունը տրամադրվում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի լիազոր մարմնին:»:

    Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

 

 

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը լրացնել նոր` գ. կետով հետևյալ բովանդակությամբ.

«գ. պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունը ներառում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «շրջակա միջավայրի պահպանման» բառերից հետո լրացնել «պատմամշակութային հուշարձանների պահպանության» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՊԵՏԱ­­ԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ  ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ  ՄՇԱ­ԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. «Հայաստանի Հանրապետու­թյան պետա­­կան սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշա­կույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-531-Ն օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը լրացնել նոր` «գ)» ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրը, պետական կառավարման մարմինների, գիտության և մշակույթի զարգացման բնագավառների հաստատությունների վարչական այն շենքերն ու շինությունները, որոնք պետական և/կամ հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային տեսակետից ունեն կարևոր նշանակություն»:

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 95.6-րդ հոդվածով՝

«Հոդված 95.6. Հնագիտական պեղումներով և դիպվածով հայտնաբերված հնագիտական գտածոների տնօրինման կանոնները խախտելը

Հնագիտական պեղումներով և դիպվածով հայտնաբերված հնագիտական գտածոների տնօրինման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել, վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «95» թվից հետո լրացնել «, 95.6» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրա­պարակման օրվան հաջորդող տաս­նե­րորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  2002 թվականի մայիսի5-ի ՀՕ-337 օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-ից 9-րդ կետերով.

       «6) աջակցում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը.

        7)  մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման ու պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման աշխատանքներին.

       8) կասեցնում է տեղական նշանակության հուշարձանների օրենքի խախտմամբ իրականացվող ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները.

        9) աջակցում է համայնքի վարչական uահմաններում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների տարածքների պահպանության ռեժիմների ապահով մանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:               

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» այաստանի Հանրապետության  2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-ից 6-րդ կետերով.

       «3) աջակցում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը.

        4)  մասնակցում է հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման ու պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման աշխատանքներին.

       5) կասեցնում է տեղական նշանակության հուշարձանների օրենքի խախտմամբ իրականացվող ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները.

        6) աջակցում է համայնքի վարչական uահմաններում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների տարածքների պահպանության ռեժիմների ապահով- մանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հայաստանի Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. _________ __

Երևան

ՀՕ-__-Ն

 
  • Քննարկվել է

    18.05.2020 - 05.06.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9612

Տպել