Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի ___________________N____Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և Քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
- Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
- Անկանխիկ եղանակով վճարման համար բանկային հաշվի բացման և սպասարկման օրինակելի պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
- Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման տարեկան չափը 144 000 դրամ (ամսական՝ 12 000 դրամ):
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թ._____________-ի
N_____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին՝ սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերը, այդ թվում՝ «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած, ինչպես նաև Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տուն):
- Սույն կարգի իմաստով միայնակ կենսաթոշակառու է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տան կացարանում պայմանագրային հիմունքնով բնակվող միայնակ կենսաթոշակառուն, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը, կամ միայն կենսաթոշակառուներից, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից բաղկացած ընտանիքը, այդ թվում, եթե իր(ենց) խնամքին ունի(են) անչափահաս երեխա(ներ) (այսուհետ՝ բոլորը միասին՝ շահառու):
- 4. Փոխհատուցում նշանակելու և վճարելու որոշումը կայացնում է շահառուի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմինը (այսուհետ՝ ՍԱՏՄ): Փոխհատուցումը տրամադրվում է շահառուին անկանխիկ եղանակով:
5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), որը հանդես է գալիս որպես կառավարության լիազորած պետական մարմին, բանկի հետ կնքում է անկանխիկ եղանակով վճարման համար բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանագիր` քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, որով բանկը պարտավորվում է նախարարության ներկայացրած անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող` շահառուին որպես փոխհատուցում տրվող գումարը՝ ՍԱՏՄ որոշման հիման վրա և պարտավորվում է գումարը փոխանցել բացառապես շահառուի սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց: 6. Սոցիալական տան շահառուներին սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցման իրավունքի իրացման մասին իրազեկումը ու նրանց տեղեկատվական և իրավական խորհրդատվության տրամադրումը իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և տվյալ սոցիալական տան հիմնադիրը կամ ղեկավարը` տեղեկատվության հրապարակման` օրենքով չարգելված, ինչպես նաև անհատական ծանուցման միջոցով:
|
II.ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
- Շահառուն փոխհատուցում ստանալու համար անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով գրավոր դիմում է ներկայացնում իր բնակության վայրի տարածքը (սոցիալական տան գտնվելու համայնքը) սպասարկող ՍԱՏՄ:
- Դիմումում նշվում է և դիմումին կից ներկայացվում է`
1) շահառուի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
2) շահառուի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) և (կամ) հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ,
3) բնական գազի (կացարանի գազաֆիկացված լինելու դեպքում), էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման աբոնենտային գրքույկի համարը.
- շահառուի անձնագիրը կամ նույնականացման քարտը.
- շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ` ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքը.
- ներկայացուցչի դիմելու դեպքում նաև՝ վերջինիս անձնագիրը կամ նույնականացման քարտը.
- հաշմանդամություն ունենալու պարագայում տեղեկանք տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից՝ շահառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ.
- Սոցիալական տանը կացարան տրամադրելու վերաբերյալ պայմանագրի պատճենը և տեղեկանք շահառուի ընտանիքի կազմի վերաբերյալ՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից:
- Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չլինելու դեպքում, փաստաթղթերն ընդունող ՍԱՏՄ սոցիալական աշխատողը երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուին այդ մասին գրավոր տեղեկացնում է և սահմանում հինգ աշխատանքային օր ժամկետ՝ պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար:
- 10. Շահառուի դիմումը՝ կից փաստաթղթերով ստանալուց հետո, սոցիալական աշխատողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և ՍԱՏՄ-ի ղեկավարին ներկայացնում է շահառուին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ դրական եզրակացություն, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական են:
- Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերում՝ երբ շահառուին ժամկետ է տրվել պակասող փաստաթղթերը ներկայացնելու համար, վերջինիս կողմից պակասող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, սոցիալական աշխատողը ՍԱՏՄ-ի ղեկավարին ներկայացնում է շահառուին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն՝ պակասող փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Եթե շահառուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, նրա դիմումը մերժվում է:
- ՍԱՏՄ ղեկավարը սույն կարգով նախատեսված փաստաթղթերի և սոցիալական աշխատողի եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում կայացնում է համապատասխան որոշում՝ շահառուին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ մասին:
- Փոխհատուցումը շահառուին նշանակվում է միանվագ՝ ընթացիկ տարվա տարվա համար՝ իրավունքը ծագելու ամսվանից՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերը ներառյալ` ամիսների թվով, բացառություն են կազմում 2020 թվականի համար տրվող դիմումները, որոնք կբավարարվեն հետևյալ կերպ.
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված երեք ամսվա ընթացքում դիմելու դեպքում` շահառունի բանկային հաշվին կփոխանցվի վերջինիս սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման համար նախատեսված գումարները սկսած 2020 թվականի հունվարի 1-ից:
- ՍԱՏՄ-ի ղեկավարը շահառուին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ կարգադրությունը, շահառուի համապատասխան տվյալներով և սույն որոշմանը կից օրինակելի ձևին համապատասխան՝ կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, տրամադրում է նախարարությանը, որն էլ իր հերթին նշված տվյալները փոխանցում է այն բանկին, որտեղ բացված հաշվի համարին փոխանցվելու է շահառուի համար նախատեսված գումարը:
- Շահառուն յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը դիմում է ՍԱՏՄ, ներկայացնելով սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը՝ փոխհատուցման վճարումը շարունակելու համար:
16 Փոխհատուցման գումարը շահառուն կարող է օգտագործել բացառապես իր սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձերը վճարելու համար:
- Շահառուն ամսվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման նախատեսված գումարից ավելի սպառելու դեպքում՝ պարտավոր է ծառայությունների դիմաց ավել գումարը վճարել իր միջոցների հաշվին, իսկ եթե որոշակի ամիսների ընթացքում շահառուն ունի կուտակված խնայողություններ, ապա այդ գումարը կարող է օգտագործել այլ ամիսների ընթացքում ծախսված կոմունալ ծառայությունների դիմաց կամ կատարել կանխավճար` իր նախընտրած ծառայության դիմաց կամ` տարվա վերջում իր ցանկությամբ, ամբողջ տարվա ընթացքում կուտակված խնայողությունները բանկը կարող է փոխանցել շահառուի հաջորդ տարվա հաշվին:
III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Շահառուին տրամադրվող փոխհատուցումը դադարեցվում է շահառուի՝
1) կացարանում բնակվելու պայմանագրի լուծման դեպքում.
2) շահառուի դիմելու դեպքում.
3) շահառուի մահվան դեպքում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թ.____________-ի
N_____-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
|
|
|
|
Ք. Երևան «___»__________2020թ.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին)՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի ___________________ -ի, ով գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 74-Լ հրամանով հաստատված` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կանոնադրության հիման վրա, և __________________ ընկերությունը` ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` բանկ) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են՝
1) միանվագ դրամական վճարի գումար` Կառավարության ___________-ի N____Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գումար.
2) բանկային հաշիվ` բանկում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ.
3) շահառու՝ անձ, ում տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվել են վճարման ցուցակում (ում անվամբ բացվում է բանկային հաշիվ).
4) պահանջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջ (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն).
5) այլ անձ՝ անձ, ով բանկ է ներկայացրել շահառուի տված` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված՝ պահանջ (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն) ներկայացնելու վերաբերյալ լիազորագիր կամ անձ, ում տվյալները բանկին տրամադրում է լիազոր մարմինը` շահառուի անվամբ բացված բանկային հաշիվ մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը նրան վճարելու համար.
6) անձը հաստատող փաստաթուղթ՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
- Լիազոր մարմինը բանկին է տրամադրում Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրին կից N 1 ձևում (այսուհետ` պայմանագրի ձև) նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ բանկը, վճարման ցուցակում ներառված տվյալների հիման վրա, շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող միանվագ դրամական վճարի գումարը։
- Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ՝
1) շահառուն հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունք է ձեռք բերում վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարը բանկի կողմից ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին պահանջ ներկայացնելու պահից, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են շահառուի վերաբերյալ ներկայացրած տվյալներին.
2) բանկին պահանջ կարող է ներկայացնել նաև այլ անձը.
3) բանկին պահանջ ներկայացնելու դեպքում շահառուի անվամբ բացված բանկային հաշվին առկա միջոցները դուրս են գրվում մասնակի կամ ամբողջությամբ, իսկ բանկային հաշիվը, առանց շահառուի և բանկի կամ այլ անձի և բանկի միջև բանկային հաշվի սպասարկման պայմանագիր կնքելու, սպասարկվում է` մինչև դրանում առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը, որից հետո բանկային հաշիվը փակվում է.
4) յուրաքանչյուր վճարման ցուցակի հիման վրա շահառուի անվամբ բացվում է նոր (առանձին) բանկային հաշիվ.
5) բանկային հաշվին մուտքագրվում է բացառապես միանվագ դրամական վճարի գումարը.
6) բանկային հաշվին մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե շահառուն կամ այլ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված 12-ամսյա ժամկետում (մինչև վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը) չի ներկայացրել պահանջ:
- Պայմանագրի ձևերը և սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկատվությունները) լիազոր մարմնի և բանկի միջև փոխանակվում են (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով):
- Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը բանկի կողմից լիազոր մարմնին մատուցված է համարվում հաշվետու ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին պայմանագրի N 2 ձևով սահմանված տվյալներ պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Կողմերն իրավունք ունեն՝
1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.
2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.
3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
- Բանկը պարտավոր է`
1) վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին պահանջ ներկայացվելու դեպքում կատարել բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը՝ բանկային հաշվին առկա միջոցներից յուրաքանչյուր ամիս հաճախորդի կողմից բանկ ներկայացրած՝ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման աբոնեմենտային հաշիվի համարներին փոխանցել նշված չափով գումար, բայց ոչ ավել 12 000 դրամից.
2) հաճախորդի բանկային հաշվից այլ վճարումներ կատարելը, բացի սույն պայմանագրի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները, ինչպես նաև հաճախորդի պահանջով` գումար կանխիկացնելը՝ արգելվում է.
3) շահառուն ամսվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման նախատեսված գումարից ավելի սպառելու դեպքում՝ ավել գումարը պարտավոր է վճարել իր միջոցների հաշվին, իսկ եթե որոշակի ամիսների ընթացքում շահառուն ունի կուտակված խնայողություններ, ապա այդ գումարը կարող է օգտագործել այլ ամիսների ընթացքում ծախսված կոմունալ ծառայությունների դիմաց կամ կատարել կանխավճար` իր նախընտրած ծառայության դիմաց կամ` տարվա վերջում իր ցանկությամբ, ամբողջ տարվա ընթացքում կուտակված խնայողությունները բանկը պարտավոր է փոխանցել շահառուի հաջորդ տարվա հաշվին:
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում (վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված` 12 ամսվա ընթացքում) շահառուի կամ այլ անձի կողմից հաշվով գործարք չիրականացվելու դեպքում, այդ ժամկետը լրանալուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետ փոխանցել այդ բանկային հաշվին մուտքագրված միանվագ դրամական վճարի գումարը և պայմանագրի N 6 ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացնել լիազոր մարմին.
5) յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել պայմանագրի N 7 ձևով սահմանված տեղեկատվություն այն բանկային հաշիվների վերաբերյալ, որոնցով նախորդ ամսվա ընթացքում ներկայացվել է պահանջ (պահանջի հիման վրա բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս են գրվել).
6) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան (սույն պայմանագրի իմաստով` մահվան մասին տեղեկատվություն ստանալու օր է համարվում շահառուի մահվան վկայականը կամ դրա պատճենը բանկ ներկայացնելու օրը) հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ պայմանագրի N 8 ձևով սահմանված տվյալները ներկայացնել լիազոր մարմնին.
7) Բանկը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների համար:
- Լիազոր մարմինը պարտավոր է`
1) տվյալ տարվա վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը.
2) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.
3) շահառուի մահվան մասին տեղեկատվություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ պայմանագրի N 8 ձևով սահմանված տվյալները ներկայացնել բանկ.
4) սույն պայմանագրով սահմանված դեպքերում բանկ ներկայացնել կարգադրություն կամ տրամադրել տեղեկատվություն:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Սույն պայմանագրում նշված ծառայությունները (այդ թվում՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և այն մինչև բանկային հաշվին առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը, սպասարկելը) բանկը մատուցում է անվճար:
- ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:
- Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
- Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:
- Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել շահառուներին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:
- Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարելու, ինչպես նաև չկատարելու հետևանքով կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:
- Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը, իսկ սույն պայմանագրի 18-րդ կետում նշված դեպքում` այդ կետում նշված համաձայնագրով նախատեսված` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը ներդնելու օրը և գործում է անորոշ ժամկետով:
- Ըստ անհրաժեշտության` սույն պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը մշակվում և ներդրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող լրացուցիչ համաձայնագրի համաձայն` սույն պայմանագիրը կնքելու ամսվան հաջորդող 3-րդ ամսվանից ոչ ուշ:
- ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն |
|
________________________ Ընկերություն Բանկի անվանումը______________________ |
Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, |
|
Գտնվելու վայրը՝ _____________________ |
Հեռ. _____________________ |
|
Հեռ. _____________________ |
Էլ. փոստ _____________________ |
|
Էլ. փոստ _____________________ |
ՀՎՀՀ ________________________________ ________________________________ Ծառայության ղեկավար` _____________________________ (անունը, ազգանունը)
|
|
ՀՎՀՀ ________________________________ ________________________________ (համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը) ____________________________ |
|
|
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ |
|
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ |
-
Քննարկվել է
14.05.2020 - 29.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 5658
Տպել