Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի`
- առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի,
- սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները,
- սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա,
- սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները,
- սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը,
- ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն,
- սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։
-
Քննարկվել է
13.05.2020 - 28.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7076
Տպել