«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում 2020 թվականի ապրիլի 8-ի ՀO-172-Ն oրենքով կատարված կարգավորումը ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 405-Ն որոշման մեջ լրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2020թ. N -Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված լրացման համաձայն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվել են նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու տրամադրել այդ դեպքերի հետ պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացություն, որը սակայն նախատեսված չէ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ, որի 1-ին հավելվածի 93-րդ կետում սահմանված են ռազմաբժշկական փորձաքննության տեսակները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականություն ուղղված է հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակի ապահովմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայության հետ պատճառական կապի փորձաքննական եզրակացությունների տեսակներում ներառել նաև զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ստացած լինելու հանգամանքի պատճառական կապի որոշումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
12.05.2020 - 27.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5319
Տպել