Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 02.04.2020թ. թիվ 439-Ա որոշման այսուհետ` Որոշում 4-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:   

Որոշման 4-րդ կետի համաձայն, Նախագծով առաջարկվում է` «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն  հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող՝ «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը ևխնդիրները.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ:

Կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն այսուհետ` Ընկերություն: Ընկերությունը իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների՝ Երևանի «Կենտրոնական» և «Հյուսիսային», Գյումրիի և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների և 17 երթակարգավարական կետերի միջոցով:

Ուղևորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաև ավտոկայարանային ծառայությունների որակը, հանրապետության տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում և ավտոկայաններում ապահովելով ՀՀ կառավարության 27.12.2007թ. թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները:

Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ: Հետևաբար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) և պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը:   

Ներդրումային ծրագրերը հնարավորություն կտան համակարգային մոտեցում ցուցաբերել ՀՀ քաղաքներում տեղակայված ավտոկայարանների և ավտոկայանների վերանորոգման, վերակառուցման, անհրաժեշտության դեպքում նաև ավտոկայանների օպտիմալացման և նոր ավտոկայանների կառուցման գործընթացում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն միջպետական, միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի որոշման 1-ին կետով սահմանվել է` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»:

4.Կարգավորման նպատակը և բնույթը. 

Ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ, կիրականացվի ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, որի արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը և միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը նշված հաստատության կառավարման և գործունեության արդյունավետության, ինչպես նաև հետագա զարգացման նախապայմանների ստեղծումն է, տրանսպորտի ոլորտում կարևոր գործառույթներ իրականացնող մարմնի կառավարման համակարգում պետության ուղիղ ներգրավվածությունը:
 

 

 

 

  • Քննարկվել է

    11.05.2020 - 31.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6177

Տպել