Գագիկ Աղբալյան
02.06.2017
Հիմնավորումը կցված չէ
Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, ինչպես նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման գործընթացի կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
Միևնույն ժամանակ ճշգրտվել, լրամշակվել են Օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «կենդանական ռեսուրս, ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակներ, կարևոր թռչնաբանական տարածքներ» հասկացություններ ու Օրենքում ներառվել նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Այս նոր հասկացությունների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. դեկտեմբերի 10-ի նիստի՝ «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարության» N54 արձանագրային որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացմանը:
Գործող Օրենքը նախատեսում է կենդանական աշխարհի բնապահպանական, գիտահետազոտական և կրթական նպատակներով օգտագործումը միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Առաջարկվող փոփոխությունների միջոցով նախատեսվում է կարգավորելու կենդանական աշխարհի բնապահպանական, գիտահետազոտական և կրթական նպատակներով օգտագործումը՝ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն, համապատասխան ոլորտի լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Խմբագրվել է նաև Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածը՝ գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև բնական և ոչ բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների օգտագործումը նույնպես նախատեսելով ոլորտի լիազորված պետական մարմնի հետ կնքված պայմանագրերի միջոցով՝ վճարովի հիմունքներով, Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով Օրենքի համապատասխան հոդվածներում կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են ոլորտի լիազորված պետական մարմնի հետ պայմանագրեր կնքելու միջոցով Օրենքում թվարկված կենդանական աշխարհի բնապահպանական, գիտահետազոտական և կրթական նպատակներով օգտագործման կանոնակարգմանն ու այդ գործընթացի պարզեցմանը: Նախատեսվում է նաև կարգավորել կենդանական աշխարհի օգտագործման Օրենքով նախատեսված բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, ինչպես նաև անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը, ինչպես նաև խմբագրել Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների օգտագործման տեսակներին առնչվող Օրենքի համապատասխան հոդվածը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են ոլորտի Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ լիազորված պետական մարմնի տրամադրած թույլտվությամբ անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացն առավել կանոնակարգված դարձնելուն:
Վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման թույլտվության պայմանների կատարումը երաշխավորելու համար վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման գործառույթներ իրականացնողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է վայրի կենդանիների անազատ պայմաններում դրանց պահման պայմանների խախտման հետևանքով վայրի կենդանիների հետագա պահման և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլուխ (այսուհետ՝ դրամագլուխ): Դրամագլխի հատկացումների հաշվարկման չափերի, տրամադրման պարբերականության և գումարների օգտագործման ընթացակարգը սահմանում է սույն օրենքով:
Վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման հետ կապված պետության կողմից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման դրամագլխի ստեղծման նպատակը վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման պայմանների խախտման հետևանքով վայրի կենդանիների հետագա պահման (պահպանման, բարեկեցության, սննդի, բուժզննման, պատվաստման, տեղափոխման) և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված լիազորված մարմնի կողմից իրականացվելիք ծախսերի ապահովումն է:
Դրամագլխին հատկացումների սահմանված չափի հաշվարկման նպատակով դիմել ենք «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին և ՀՀ ԳԱԱ ինստիտուտներին վայրի կենդանիների վերաբերյալ պահանջվող տվյալներ ստանալու նպատակով: Դրամագլխի վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել վայրի կենդանու կյանքի միջին տևողությունը, դրանց պահման համար անհրաժեշտ տարեկան ծախսը, հաշվարկվել է ողջ կյանքի ընթացքում պահման ծախսը: Հաշվարկային տոկոսը կենդանու չպահպանման ժամանակահատվածի համար սահմանվել է այդ ծախսի 5%-ի չափով, որի հիման վրա հաշվարկվել է պահպանման համար անհրաժեշտ երաշխիքային գումարը (տարեկան կտրվածքով):
Օրենքը լրացվել է նոր հոդվածներով, որոնցում ամրագրված են դրույթներ, որ կենդանական օբյեկտների օգտագործման պայմանագրերը կնքվում են, ինչպես նաև օրենքի համաձայն տրամադրվող թույլտվությունները տրամադրվում են իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` համապատասխանաբար գանձվող վճարի դիմաց:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հարապետության օրենքում փոփոխություն կատարելու անհարժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ օրենքի 19.6 հոդվածով սահմանված են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում Կարմիր գրքային և մի շարք հազվագյուտ կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների երրորդ երկրներից ներմուծելու և (կամ) երրորդ երկրներ արտահանելու թույլտվություններ տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը (սահմանված է բազային դրույքաչափ): Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաև վայրի կենդանիների կամ դրանց արգասիքների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշների Հայաստանի Հքանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու թույլտվությունների տրամադելու համար պետական տուրքի դրույքաչափերը: Դրույքաչափը՝ ինչպես «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6 հոդվածում, սահմանվում է բազային տուրքի չափով:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններին:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության, կենսառեսուրսների կառավարման գործակալության և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից:
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում` http://www.mnp..am/ հասցեով, հասարակությանն իրազեկելու նպատակով:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
<<ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա.
լրացում կատարել
փոփոխություն կատարել
ընդունել
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
02.06.2017 - 17.06.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 10371
Տպել02.06.2017
Հիմնավորումը կցված չէ