Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8 ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն oրենքների ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարումն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Սահմանվել է, որ միանվագ դրամական վճարների հաշիվը բանկում բացվում է լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ Ընդ որում, ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշման համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել  այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման մեջ:

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով սահմանվել է, որ`

1 միանվագ դրամական վճարների հաշիվը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ մայրության նպաստը միանվագ դրամական վճարների պայմանագիր կնքած բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված հաշիվն է.

2 մայրության նպաստի նշանակման համար դիմողը տարածքային բաժին, ի թիվս այլ տեղեկատվության, ներկայացնում է նաև այն բանկի անվանումը, որտեղից ցանկանում է միանվագ դրամական վճարների հաշվի միջոցով ստանալ մայրության նպաստի գումարը.

3 մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելը շահառուի կամ նրա լիազորած անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին գումարը փոխանցելն է.

4 մայրության նպաստ ստանալու իրավունքը կարող է դադարել նաև, եթե միանվագ դրամական վճարների հաշվին մայրության նպաստի գումարը մուտքագրելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում շահառուի կամ նրա լիազորած անձի կողմից բանկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) չի ներկայացվել: Այս դեպքում բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող` մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:

Նախագծով նախատեսվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու է լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմավախ կարգով: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը վճարումներն իրականացվելու են գործող պայմանագրերի հիման վրա:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն օրենքների կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն վերոհիշյալ օրենքի դրույթներին:


ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8‑ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8‑ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8‑ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8‑ի N 1179-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    05.05.2020 - 20.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5625

Տպել