Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.05.2020 01:45:43 | 1. Դեմ ենք այս օրինագծին, քանի որ դրանով ոտնահարվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ ահմանադրությամբ երաշխավարոված արդարադատության իրավունքը։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիները կզրկվեն ապացույցներ ներկայացնելու և դրանց արդար քննարկում իրականացնելու իրավունքից։ Դա են վկայում ՀՀ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի անհիմն վարչական վարույթները, ինչի պատճառով էլ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում դիմել վարչական դատարան։ 2․ Փոխանակ այս օրինագիծը դրվեր շրջանառության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ կատրվեին ՎԻՎՕ-ում և խստացնել պահանջը վարչական մարմինների նկատմամբ։ 3․ Խիստ տարակուսելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որի մեջ նշվում է այնպիսի բառակապակցություն, ինչը ՀՀ օրենսդրության որևէ մեկ ակտում ամրագրված չէ, այն է՝ "այսպես կոչված՝ կարմիր գծերի" հետ կապված խախտումները: Աբսուրդ։ Այդ այսպես կոչված՝ "կարմիր գծերը" իրականում վճարովի ավտակայանտեղիներն են և ըստ էության ապօրինի են և հակասում են ՀՀ Սահմանադրության 2 հոդվածների, ՀՀ օրենսդրության 13 իրավական ակտերի պահանջներին։ 4․ Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և իրականացնել բարձրացված հարցի հանրային լսումներ ՀՀ ազգային ժողովում։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Առաջարկությունը չի ընդունվել։ Գործի քննության գրավոր ընթացակարգի կիրառությունն ինքնին չի հակասում արդար դատաքննության իրավունքին։ Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան։ Նախագծով առաջարկվում են այնպիսի կառուցակարգեր, որոնք երաշխավորում են անձի՝ արդար դատաքննության իրավունքը։ Նախ գրավոր ընթացակարգի պարտադիր կիրառություն նախատեսված է միայն որոշակի խումբ գործերի համար, երբ իրավախախտման կատարման փաստը ամրագրված է լուսանկարահանող կամ տեսանկարահանող սարքերով։ Նման դեպքերում բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտություն, որպես կանոն, չի առաջանում։ Ուստի իրավախախտումը լուսանկարահանող կամ տեսանկարահանող տեխնիկական միջոցներով հայտնաբերված լինելու դեպքում գործի քննությունը սկզբունքորեն իրականացվում է գրավոր ընթացակարգով։ Սակայն Նախագծով նախատեսվել է նաև գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու հնարավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ այս տեսակի գործերով չի բացառվում դատական նիստ անցկացնելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու մասին որոշում է կայացնում, եթե գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի պարզումը հնարավոր է միայն բանավոր ընթացակարգի պայմաններում, այդ թվում՝ առկա է դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու անհրաժեշտություն։ Իսկ դատարանը բանավոր ընթացակարգի կարող է անցնել նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ, որը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը պետք է լինի հիմնավորված։ Այսպիսով, Նախագծով առաջարկվող նշված կառուցակարգերը հնարավորություն են տալիս ապահովելու անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը։ | |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.05.2020 02:00:57 | Առաջարկում ենք նաև "Պետական տուրքերի մասին" ՀՀ օրենքից հանել այն դրույթը, ըստ որի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով դատաքննության համար ՀՀ քաղաքացիները չեն ազատվում պետական տուրք վճարելուց և պետք է վճարեն օրենքով սահմանված տուրքը։ Շատ հաճախ այդ տուրքի գումարը ավելի բարձր է, քան իրավախախտման համար սահմանված տուգանքը։ Ավելին, հայցադիմումի պահանջը բավարարելու դեպքում ՀՀ քաղաքացիները ընկնելու են երկարաժամկետ բյուրոկրատական քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած տուրքը հետ ստանալու համար։ Այս փաստերը ապացուցող գործընթացի մեջ են եղել մեր կազմակերպության շահառուները։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Նշված առաջարկությունը չի վերաբերում Նախագծի իրավակարգավորման առարկային։ | |
3 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 21.05.2020 11:33:47 | 1. ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: 2. Սույն նախագծի ընդունմամբ, հաշվի չի առնվում մրցակցության սկզբունքը, բացի այդ, դատարանն հենց ինքը պետք է հարգի մրցակցային սկզբունքը, քանի որ սկզբունքն անհրաժեշտ է դատավարական պրակտիկայում վարչական ակտերի բողոքարկման օբյեկտիվության պահպանման, փաստական ողջ հանգամանքների բացահայտման համար։ 3. Դատավարության ընթացքում, կողմերին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց հայցի հաջողության համար անհրաժեշտ ցանկացած ապացույց։ 4. Հետևապես, գործի էության վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում, չեն ապահովում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, ինչն էլ կբացահայտի գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: 5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ 6. Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։ 7. Հայտնի է, որ Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, կազմակերպելով լսումներ վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: 8. ՀՀ ճանապարհային ոստիկանության բողոքարկման լսումների հանձնաժողովը ոչ միշտ, սակայն ակտի հասցեատիրոջը ընձեռում է հնարավորություն արտահայտելու դիրքորոշում, կայացված վարչական վարույթի շրջանակներում, սակայն անգամ այդ դեպքում, չեն ապահովում վարույթի արդար քննությունը, ուստի վարչական ակտի հասցեատերերը ստիպված են լինում դիմելու վարչական դատարան։ 9. Օրինակ՝ տեսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերով չի իրականացվում լսումներ, ավելին վերադաս բողոքի քննությունը գործնականում չի իրականացվում լսումներով և եթե դատարանում էլ չիրականացվի լսումներ, ապա կստացվի, որ անձին երբեք չեն լսի: 10. Արդար դատաքննություն հասկացությունը ներառում է անձին լսելու, արտահայտվելու իրավունքը։ 11. Դատարանը, դա կարող է իրագործել մրցակցային սկզբունքի կիրառման մեթոդով, այսինքն հնարավորություն ընձեռելով մասնակիցներին երևան բերելու այն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել գործի քննության ժամանակ։ 12. Ավելին, որոշակի տուգանքներ այնքան բարձր են, որ կարող են համարվել քրեական մեղադրանք և պատասխանատվություն, օրինակ՝ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն, եթե տուգանքը սկսում է 50 հազար դրամից, հետևաբար հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը և կենսապահովման նվազագույն զամբյուղը, ապա օրինակ 50 հազար և ավելի տուգանքները լիովին համապատսխանում են քրեական մեղադրանք հասկացությանը և այդպիսի գործերով առանց լսումների դատական ակտ կայացնելը չի համապատսխանում սահմանադրության և ՄԻԵԿ 6-րդ հոդվածներով նախանշված երաշխիքներին։ 13. Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք չընդունել սույն նախագիծը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան | Առաջարկությունը չի ընդունվել։ Գործի քննության գրավոր ընթացակարգի կիրառությունն ինքնին չի հակասում արդար դատաքննության իրավունքին։ Այն լայնորեն կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում և ընդունելի համարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով նախատեսվում են այնպիսի կառուցակարգեր, որոնք երաշխավորում են գործի լրիվ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև՝ կողմերի՝ լսված լինելու իրավունքը։ Նախ գրավոր ընթացակարգի պարտադիր կիրառություն նախատեսված է միայն այնպիսի գործերով, երբ իրավախախտման կատարման փաստը ամրագրված է լուսանկարահանող կամ տեսանկարահանող սարքերով, որն էլ արդարացնում է գրավոր ընթացակարգի կիրառությունը։ Սակայն Նախագծով նախատեսվել է նաև գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգի անցնելու հնարավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ այս տեսակի գործերով չի բացառվում դատական նիստ անցկացնելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու մասին որոշում է կայացնում, եթե գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի պարզումը հնարավոր է միայն բանավոր ընթացակարգի պայմաններում, այդ թվում՝ առկա է դատավարության մասնակիցներից բացատրություն վերցնելու անհրաժեշտություն։ Իսկ դատարանը բանավոր ընթացակարգի կարող է անցնել նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ, որը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը պետք է լինի հիմնավորված։ Այսպիսով, Նախագծով առաջարկվող նշված կառուցակարգերը հնարավորություն են տալիս ապահովելու անձի արդար դատաքննության իրավունքի իրացումը։ Նշենք նաև, որ ի տարբերություն քաղաքացիական դատավարության, որտեղ վարույթն իրականացվում է գլխավորապես մրցակցության սկզբունքի հիման վրա, վարչական դատավարությունը հիմնվում է փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։ Միաժամանակ դատարանն ապահովում է, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։ Իսկ գրավոր ընթացակարգ կիրառելու հնարավորությունն արդեն իսկ ամրագրված է Վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գրավոր ընթացակարգի կիրառումը ընդունելի է համարվում նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից։ Գրավոր ընթացակարգի վերաբերյալ առկա են Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ։ Մասնավորապես՝ «Յուսսիլան ընդդեմ Ֆինլանդիայի» գործով Եվրոպական դատարանը հիշեցնում է, որ «բանավոր դատաքննություն անցկացնելու պարտականությունը բացարձակ չէ։ Այն կարող է բացակայել այն դեպքերում, երբ փաստերը կամ վկաների ցուցմունքերի անժանահավատությունը անվիճելի է, և դատարանները կարող են գրավոր նյութերի և դատավարության մասնակիցների գրավոր բացատրությունների հիման վրա արդարացի և հավասարակշռված որոշում կայացնել։ Թեև քրեաիրավական ոլորտում բանավոր դատաքննություն անցկացնելու պահանջները ծայրահեղ բարձր են, այդուհանդերձ առկա են իրավիճակներ, երբ «քրեական մեղադրանքին» տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։ Խոսքը վերաբերում է այն ոլորտներին, որոնք ավանդաբար «քրեական իրավունք» կատեգորիային չեն պատկանում։ Այդպիսիք են ֆինանսական և վարչական պատիժները, ինչպես նաև մաքսային և մրցակցային գործերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոք բերող անձին բավարար հնարավորություն է տրվել գրավոր ներկայացնելու իր հարկային գործը և ներկայացնելու իր դիրքորոշումը՝ արդարացի քննության պահանջները դրանով իրացված են համարվել և բանավոր դատաքննություն նշված դեպքում հարկավոր չի համարվել։ Ուստի բացակայում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը» ։ Եվրոպական դատարանը կարևորում է նաև բանավոր դատաքննություն կիրառելու վերաբերյալ կողմերի միջնորդություն ներկայացնելու իրավունքը, եթե նույնիսկ դատարանը կարող է մերժել այդպիսի միջնորդությունը ։ Նմանապես Եվրոպական դատարանը մեծ կարևորություն է տալիս այն հանգամանքին, որ դատավարության մասնակիցները զրկված չեն եղել բանավոր դատաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից և որ այն մերժելու մասին դատարանի որոշումը եղել է պատճառաբանված ։ Գրավոր ընթացակարգի կիրառումը վարչական դատավարությունում տարածված է նաև միջազգային պրակտիկայում, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է Նախագծի հիմնավորման մեջ։ |