ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի և գլխավոր դատախազի տեղակալի գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Ունեն տարբեր քիմիական կառուցվածք ունեցող և օրգանիզմի կաննաբինոիդային ընկալիչների ներհակորդ են հանդիսանում, թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:
Սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են, շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
- Ակնկալվող արդյունքը
Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր ևառանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N707-Ն որոշմամբ հաստատված է հավելվածներում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
-
Քննարկվել է
30.04.2020 - 15.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 8992
Տպել