Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի

  N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության շրջանակներում տրամադրված բնակարանի գնման վկայագրի իրացման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների շրջանակներում շահառուներն օբյեկտիվ պատճառով չեն կարողանում ժամանակին իրականացնել բնակարանի ձեռքբերում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշման համաձայն ՀՀ ՊՆ համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու շրջանակներում վկայագիր ստացած շահառուն պետք է  վկայագիրը ստանալու օրվանից 6 ամսյա ժամկետում ձեռք բերի բնակարան՝ առանց վկայագրի ժամկետը երկարաձգելու իրավունքի: Այդ ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում վկայագիրը մարվում է, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի  16-ի N 298-Ն որոշման շրջանակներում արտակարգ դրության պարետի որոշումներով սահմանափակումներ են մտցված ինչպես քաղաքացիների տեղաշարժի, այնպես էլ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպու­թյուններում արգելվել կամ սահմանափակվել են քաղա­քացիների հետ թղթային տարբերակով աշխատանքների իրականացումը, հետևաբար` շահառուները հնարավորություն չեն ունեցել ժամանակին իրացնել իրենց իրավունքը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է անխոչընդոտ ապահովելու հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքիների բնակարանային խնդիրների լուծման գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում առկա սահմանափակումների պարագայում 2020թ. ընթացքում լրացող ԲԳՎ-ի գործողության ժամկետը երկարաձգել 2 ամսով` շահառուների համար ստեղծելով իրենց իրավունքի իրացման հնարավորություն:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի անխոչընդոտ ապահովելու համապատասխան շահառուների բնակարանային խնդիրների լուծման գործընթացը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի

  N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի

  N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի

 N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.04.2020 - 15.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6267

Տպել