«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Շինարարության թույլտվություն ստացած կառուցապատողները շինարարության թույլտվություն ստանալու օրվանից՝ 1-ամսյա ժամկետում պետք է դիմեն շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու համար կամ ապահովեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայությունը՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումն ու փոխադրումը իրականացնելու նպատակով:
- Շինարարության թույլտվություն ստացած կառուցապատողները սույն հոդվածի 8-րդ մասում նշված շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համայնքի ղեկավարը կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «թ» կետերով.
«է) շինարարության թույլտվություն ստանալու օրվանից՝ 1-ամսյա ժամկետում դիմել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու համար կամ ապահովել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի առկայությունը՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումն ու փոխադրումը իրականացնելու նպատակով:
թ) շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման ստացված թույլտվության կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 1-ին մասը 22-րդ կետիցհետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով.
23) կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2) կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունում «երեսնապատիկից հիսնապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը՝ «վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 81.1-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով.
«3. Կառուցապատողի կողմից շինարարության թույլտվություն ստանալու օրվանից՝ 1-ամսյա ժամկետում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումն ու փոխադրումն իրականացնելու նպատակով շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու համար չդիմելը կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր չկնքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
- Կառուցապատողի կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածի 5-րդ մասում նշված խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
-
Քննարկվել է
28.04.2020 - 13.05.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 7043
Տպել