Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. |
Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը |
|
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Ø Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։ Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման: |
2. |
Խնդիրները և նպատակները |
|
Ø Արդյունքում վերհանվել են ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի համար կարևոր հետևյալ առանձնահատկությունները․ - «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը։ - «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձևաչափով մրցույթ իրականացնելիս կիրառելի չէ։ - ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիննրը։ - Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ։ Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման և փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար։ |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ø Օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանում և ապահովում։ Ø Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում։ Ø Նոր ենթակառուցվածքների ստեղծում, գոյություն ունեցողների արդիականացում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում, ինչպես նաև կառավարման համակարգի վերահսկելիություն։ Ø Մրցակցության խթանում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակի և արժեքի վրա հիմնված լավագույն ընտրություն։ Ø Հնարավոր ռիսկերի կանխատեսում (հատկորոշում) և դրանց կառավարմանը միտված գործողությունների ձեռնարկում։ Ø Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
--- |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման ընդունման անհրաժեշտության մասին
««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում։
ՑԱՆԿ
այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
- ԱՀԿ պետական գնումների համաձայնագիր
- ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
- «Գնումների մասին» ՀՀ օրենք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
28.04.2020 - 15.05.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6773
Տպել