Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 1Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

       Որոշման նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը հաստատելն է:

2Առկա իրավիճակը

      ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի հունվարի 24-ի նիստում ընդունվել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված`«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

      Ըստ ընդունված օրինագծերի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված պարտադիր վճարները, և այլ վճարները շինությունների սեփականատերերի կողմից կատարվելու են անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով, իսկ բանկային հաշվի վարման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաստատել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը:

 4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

      Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 5Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

      Նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը:

 6Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

      Նախագծի մշակման համար ֆինանսական հաշվարկների անհրաժեշտություն չի եղել:

 7Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

      Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, այն է՝ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 8Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

      Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

 

  • Քննարկվել է

    27.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7257

Տպել