Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N      -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30N 1219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը հաստատելու մասին» թիվ 1219-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության բառերը,
  • Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.,

  • Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                          Ն ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                   

                                                                                                                      «____» _________ 2020թ.

                                                                                                                                       Երևան


Հավելված

ՀՀ կառավարության 2020թ.

____ ________-ի N ___-Ն որոշման

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հրազենի անվանումը

Պահեստամասերի անվանումները

Սարքավորումների անվանումները

Օժանդակ միջոցների անվանումները

1

2

3

4

5

1.

Մակարովի ատրճանակ


բռնակ

ձգան

փակաղակի
արգելակիչ

մարտական
զսպանակ

հետադարձ
զսպանակ

նշանոց

զարկան

արտանետիչ

ապահովիչ

փամփշտատուփ

մաքրիչ

 

կաշվե պատյան

կաշվե փոկ

 

2.

Ստեչկինի ավտոմատ գնդացիր (ՍԱԳ)

բռնակ

ձգան

փակաղակի կանգ

մարտական զսպանակ

հետադարձ զսպանակ

նշանոց 

զարկան

արտանետիչ

ապահովիչ

 

փամփշտատուփ

մաքրիչ

 

կաշվե պատյան

փայտե պատյան

 

3.

Կալաշնիկովի ինքնաձիգ

բռնակի միացնող պտուտակ

ապահովիչ

փողի պահպանակի օղակ

փողի պահպանակ

զարկան

արտանետիչ

խզակոթ

փողակալ

ատրճանակի
բռնակ

փակաղակ

փողատուփի կափարիչ

 

կաշվե փոկ

պիտույքների պահատուփ

խոզանակ

յուղաման

շամփուր

պահեստատուփ

 

ուսագոտի

պահեստատուփի պայուսակ

 

4.

Դիպուկահար հրացան

բռնակի միաց-նող պտուտակ

ապահովիչ

փողի պահպանակի օղակ

փողի պահպանակ

զարկան

արտանետիչ

խզակոթ

փողակալ

բռնակ

փակաղակ

փողատուփի կափարիչ

 

կաշվե փոկ

պիտույքների պահատուփ

խոզանակ

յուղաման

նշանառման սարք

շամփուր

պահեստատուփ

 

պահեստատուփի պայուսակ

5.

7.62մմ, 5,45մմ տրամաչափի` Կալաշնիկովի ձեռքի գնդացիր (ԿՁԳ)

խզակոթ (միայն ԿՁԳ-ի համար)

փողակալ

բռնակ

բռնակի միացնող պտուտակ

զարկան

արտանետիչ

պիտույքների պահատուփ

շամփուր

փամփշտատուփ՝ 40 փամփուշտի համար

փամփշտատուփ՝ կլոր՝ 75 փամփուշտի համար

երկգլխանի յուղաման

ամրագոտի

փամփշտատուփի (40 փամփուշտի համար) պայուսակ

փամփշտատուփի (75 փամփուշտի համար) պայուսակ

գնդացրի պատյան (միայն ԿՁԳ-ի համար)

6.

Ձեռքի հակա-տանկային նռնականետ

զարկան

մարտական զսպանակ

ապահովիչ

ֆիքսատորի զսպանակ

 

աչքի դիտախողովակ
 
 պտուտակահան-բանալի

հարվածաձգանային մեխանիզմ

նշանոցի ստուգման սարք

բանալի

նռնականետի մաքրիչ

ամրագոտի` պատյանով

ուսագոտի

նռնակի պայուսակ

 

:

  • Քննարկվել է

    27.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6859

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

27.04.2020

<<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարությունը հաստատում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, մինչդեռ նախագծով սահմանվող նոր հավելվածով, ինչպես նաև գործող որոշման հավելվածով սահմանված է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը: Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով նշված ռազմամթերքի տեսակների մասին գործող որոշման հավելվածում և նոր նախագծում խոսք չկա, հետևաբար ոչ միայն նախագծի և գործող որոշման, այլև օրենքի իմաստով առկա է իրավական որոշակիության խնդիր, քանի որ պարզ չէ, թե ի՞նչն է ռազմամթերքը, ի՞նչ է այն իր մեջ ներառում և ո՞ր ռազմամթերքի տեսակն է թույլատրվում օգտագործել ոստիկանությունում, ինչը չի սահմանված և կանոնակարգված ոչ միայն օրենքով, այլև բաց է մնում օրենքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ օգտագործման համար թույլատրված ռազմամթերքի տեսակները հաստատելու կարևորագույն հարցը՝ դրանից բխող հետևանքներով: Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքով և կարգավորումներով է որոշվել, թե ե՞րբ կամ ինչպիսի՞ իրավիճակներում կամ դեպքերում ի՞նչ ռազմամթերք պետք է կամ կարող է օգտագործվել, որո՞նք են ի վերջո թույլատրված ռազմաթերքի տեսակները և ու՞մ կողմից են այդ որոշումներըը կայացվել: Ռազմամթերքի մասով նախագծում չի ապահովվում օրենքի պահանջը և առկա է օրենքի վերը նշված դրույթին հակասություն, որոհետև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է համապատասխանի սահմանադրական օրենքներին և օրենքներին: Առաջարկվում է նախագծով վերանայել գործող որոշման վերնագիրը, հավելվածի վերնագիրը և բովանդակությունը՝ սահմանելով նաև ռազմամթերքի տեսակները:

Տեսնել ավելին