Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N      -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվիրավականակտերիմասին» օրենքի 33-րդև 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվածհրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցների տեսակներն սպառազինության մեջ ընդգրկելու, դրանք սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին»թիվ 867-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ,ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,

  • Որոշման 1-ին կետի՝

ա․1-ին ենթակետում «հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության» բառերը փոխարինել «հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության» բառերով,

բ․ 2-րդենթակետից հանելը «ոստիկանության ծառայողի» բառերը։

  • Որոշման 1-ին կետով հաստատված N 1, N 2, և N 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
  • Որոշման 2-րդ, 3-րդև 4-րդ կետերից հանել«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
  • Որոշման N 4 հավելվածում՝

ա․վերնագրից հանել «ոստիկանության ծառայողի» բառերը,

բ․1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերով։

  1. Սույնորոշումնուժիմեջէմտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

                           ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           ՎԱՐՉԱՊԵՏ                                                                           ՆՓԱՇԻՆՅԱՆ

 

                                                                                                       «____» _________ 2020թ.

                                                                                                                          Երևան


 

Հավելված

ՀՀկառավարության 2020թ.

____ ________-ի N ___-Ն որոշման

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ

 

 

  1. Հրազեն`

 

1.

5,45 մմ տրամաչափի ատրճանակ ՊՍՄ

2.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Մակարով» ՊՄ, «Մակարով» ՊՄՄ

3.

9 մմ տրամաչափի Յառիգինի ատրճանակ ՄՌ-443 «Գռաչ», ՄՌ-446 «Վիկինգ»

4.

9 մմ տրամաչափի ատրճանակ ԳՇ-18

5.

9 մմ տրամաչափի ռևոլվեր ՕՑ-01 (ՏԿԲ-0216) «Կոբալտ», «Կոռնետ»

6.

9 մմ տրամաչափի հատուկ ատրճանակ ՊԲ/6Պ9

7.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Գլոկ»և տարատեսակներ

8.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Բերետտա»և տարատեսակներ

9.

9 մմ տրամաչափի ատրճանակ «ՉԶ» և տարատեսակներ

10.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Բրաունինգ» և տարատեսակներ

11.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Կոլտ» և տարատեսակներ

12.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Սմիթ Վեսսոն» և տարատեսակներ

13.

9 մմ տրամաչափի ատրճանակ «Իժ», «Բայկալ» և տարատեսակներ

14․

5,45 մմ տրամաչափի ատրճանակ «Իժ» և տարատեսակներ

15.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-74, ԱԿՍ-74, ԱԿ-74Ն, ԱԿՍ-74ՈՒ, ԱԿ-105, ԱԿՍ-74Ն, ԱԿ-12 և տարատեսակներ

16.

7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ ԱԿ-47, ԱԿՍ-47, ԱԿՄ, ԱԿՄՍ, ԱԿ-104, ԱԿ-15 և տարատեսակներ

17.

9 մմ տրամաչափի փոքրածավալ ատրճանակ-գնդացիր ՊՊ-2000

18.

9 մմ տրամաչափի Ստեչկինի ատրճանակ-գնդացիր ԱՊՍ

19.

9 մմ տրամաչափի ատրճանակ-գնդացիր Կ6-92, Կ6-Մ, ՊՊ-19 «Բիզոն», ՊՊ-19-01 «Վիտյազ» և տարատեսակներ

20.

9 մմ րամաչափի հատուկ ինքնաձիգ ԱՍ «Վալ»

21.

5,6 մմ փոքր տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-99

22.

5,45 մմ տրամաչափի գնդացիր ՌՊԿ-74 և տարատեսակներ

23.

5,45 մմ տրամաչափի դիպուկահար կարաբին Կ-11

24.

7,62 մմ տրամաչափի ատրճանակ ՏՏ

25.

7,62 մմ տրամաչափի գնդացիր ՊԿշ, ՊԿՄշ, ՊԿՄՍ, ՊԿԲ և տարատեսակներ

26.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎ-98

27.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր-ՍՍԳ (SSG-04)

28.

8,6 մմ տրամաչափի դիպուկահար հրացան Շտեյեր- ՍՍԳ (SSG-08)

29.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան ՍՎԴ, ՍՎԴ-Ս, «Տիգռ»

30.

7,62 մմ տրամաչափի կարաբին ՍԿՍ և տարատեսակներ

31.

7,62 մմ տրամաչափի կարաբին ԿՕ և տարատեսակներ

32.

9 մմ տրամաչափի հատուկ դիպուկահար հրացան ՎՍՍ, ՎՍԿ-94

33.

12,7 մմ խոշորտրամաչափի դիպուկահար հրացան Վ-94, ԱՍՎԿ-94, ՕՍՎ-96, «ԶաստավաՄ-93»

34.

26 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ՍՊՇ, ՍՊ-81 և տարատեսակներ

35.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ կրակելու համար սարքավորում

36.

40մմ տրամաչափի փողատակիային նռնականետ ԳՊ-25, ԳՊ-30, ԳՊ-35

37.

40 մմ տրամաչափի նռնականետ ՌՊԳ-7, ՌՊԳ-7Դ

38.

40 մմ տրամաչափի ձեռքի նռնականետ 6Գ30 /ՌԳ-6 Գնոմ/

39.

23 մմ տրամաչափի ատուկ կարաբին ԿՍ-23, ԿՍ-23Մ

40.

Շարժական արձակիչ հաստոցասարք Գնոմ

41․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Ուրալ», «Ուրալ-6-1» տարատեսակներ

42․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՍՄ-2

43․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան ՏՕԶ և տարատեսակներ

44․

5,6 մմ տրամաչափի սպորտային հրացան «Բիատլոն» և տարատեսակներ

45․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ՄՑՄ

46․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ ԻԺ-35

47․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ՝ նպատակային ՏՕԶ-35, ՏՕԶ-35Մ

48․

5,6 մմ տրամաչափի սպորտային ատրճանակ (կարճեցված փամփուշտով) Մարգոլին ՄՑՈՒ, ՄՑ-1

49․

7,62 մմ տրամաչափի սպորտային ռևոլվեր ՏՕԶ-36, ՏՕԶ-49

50․

7,62 մմ տրամաչափի սպորտային հրացան ԱՎ, ԱՎԼ

 

 

2Ռազմամթերքի տեսակների

1.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ ՄՊՑ (7Ն7)

2.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7Ն6, 7Ն10

3.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ՏԶ

4.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ 7ԽԶ

5.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի ցածր անդրադարձային ունակության փամփուշտ

6.

5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի զրահախոցող գնդակով փամփուշտ (7Ն22)

7.

5,45 մմտրամաչափիփամփուշտգնդակինվազեցվածարագությամբ ՈՒՍ (7ՈՒ1)

8.

5,45 մմ տրամաչափի փամփուշտ զրահախոցող միջուկով ԲՍ (7Ն24)

9.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943թ. նմուշի

10.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ 1943 թ. նմուշի զրահախոցող, զրահախոցող-հրկիզող գնդակով

11.

7,62 մմ տրամաչափի փամփուշտ Տ-45 գնդակով 1943թ. նմուշի

12.

7,62 մմտրամաչափի փուչ փամփուշտ 1943թ. նմուշի

13.

7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ

14.

7,62x51մմ/308WIN/ տրամաչափի դիպուկահար հրացանի փամփուշտ

15.

8,6x70 մմ/338LapuaMagnum/ տրամաչափի փամփուշտ

16.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի փամփուշտ ԲՊ (7Ն26)

17.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող-այրող գնդակով հրացանի  փամփուշտ Բ-32

18.

7,62 մմ տրամաչափի լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ Տ-46

19.

7,62 մմ տրամաչափի տրամաչափի ռևոլվերի փամփուշտ

20.

7,62 մմ տրամաչափի հատուկ փամփուշտ ՍՊ-4

21.

7,62 մմ տրամաչափի ՏՏ ատրճանակիփամփուշտ

22.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող-լուսածիր գնդակով հրացանի փամփուշտ ԲՏ-90 (7ԲՏ1)

23.

7,62 մմ տրամաչափի զրահախոցող գնդակով հրացանի դիպուկահարի փամփուշտ 7Ն14

24.

9 մմտ րամաչափի փամփուշտ ՊՄ

25.

9 մմ տրամաչափի բարձրխոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն21)

26.

9 մմ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (57-Ն-181Ս)

27.

9 մմ տրամաչափի պլաստմասսային միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (ՍՊ-7)

28.

9 մմ տրամաչափի էքսպանսիվ գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԷ

29.

9 մմ տրամաչափի լուսածիր գնդակով ատրճանակի փամփուշտ ՊՏ

30.

9 մմ /9x18/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով փամփուշտ ՊԲՄ (7Ն25)

31.

9 մմ /9x19/ տրամաչափի բարձր խոցելիության գնդակով ատրճանակի փամփուշտ ՊԲՊ (7Ն31)

32.

9մմ /9x21/ տրամաչափի մետաղական միջուկի գնդակով ատրճանակի փամփուշտ (7Ն29)

33.

9մմ /9x39/ տրամաչափի ՍՊ-5, ՍՊ-6, ՊԱԲ-9 հատուկ փամփուշտներ

34.

5,6 մմ տրամաչափի սպորտային-որսորդական փամփուշտ

35.

12,7 մմ տրամաչափի դիպուկահարի փամփուշտ 7Ն34

36.

Լուսարձակ-ազդանշանային փամփուշտ և հրթիռներ

37.

15 մմ տրամաչափի ազդանշանային փամփուշտ

38.

Գրոհային նռնակներ ՌԳ-42, ՌԳԴ-5, ՌԳՆ

39.

Պաշտպանողական նռնակներ Ֆ-1, ՌԳՕ

40.

Հակատանկային նռնակ ՌԿԳ

41.

40 մմ տրամաչափի ջերմաճնշումային նռնակ ՎԳ-40ՏԲ

42.

60 մմ տրամաչափի ջերմաճնշումային ձեռքինռնակ ՌԳ-60ՏԲ

43.

40 մմ տրամաչափի կրակոց ՊԳ-7 և տարատեսակներ

44.

40 մմ տրամաչափի կրակոց ՎՕԳ-25, ՎՕԳ-25Պ

45.

30 մմ տրամաչափի ՎՕԳ-17, ՎՕԳ-17Մ

46.

Հակատանկային ռեակտիվ կրակոցներ ՌՊԳ-22, 27, 32

 

 

 

 


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

  1. Ակտիվ պաշտպանության միջոցներ

 

1.

Ռետինե մահակներ

2.

Ձեռնաշղթաներ և տարատեսակներ

3.

Գազային ատրճանակներ և ռազմամթերք

4.

Վնասվածքային ատրճանակներ

5.

Գազային ատրճանակի ռազմամթերքներ

6.

Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ)

7.

Էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ

8.

Ատրճանակի ռետինեգնդակներով փամփուշտներ

 

 

 

 

 

  1. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ

 

1.

Ձեռքի լուսաձայնային նռնականետ և տարատեսակներ

2․

18,5 մմ տրամաչափի անփող ատրճանակ ՊԲ-4ՍՊ

3.

Լուսաձայնային կրակոցներ և տարատեսակներ

4.

Լուսաձայնային արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

5.

Ձեռքի գազային(արցունքաբեր) նռնակներ և տարատեսակներ

6.

Գազային (արցունքաբեր) կրակոցներ և տարատեսակներ

7.

Գազային (արցունքաբեր) արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

8.

Համակցված (գազային և լուսաձայնային) նռնակներ և տարատեսակներ

9.

Ձեռքի ծխանռնակներ և տարատեսակներ

10.

Ծխային արկեր (սարքավորումներ) և տարատեսակներ

11.

Նմանակող միջոցներ (պայթուցիկ փաթեթներ) և տարատեսակներ

12.

Ներկող նյութեր և տարատեսակներ

13.

Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ և տարատեսակներ

14.

Ինժեներական արգելափակոցներ և տարատեսակներ

14.

Ջրանետ մեքենաներ և տարատեսակներ

15.

Զրահամեքենաներ, զրահատեխնիկա և տարատեսակներ

16.

Արգելանքներքանդելու միջոցներ

17.

Ծառայողականշներ՝պահնորդական, հետախուզական, պարեկային

 

 

 

Հավելված N3

ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 867-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1.

Հակագազ

2.

Մետաղական սաղավարտ

3.

Հակահարվածային պաշտպանական սաղավարտ

4.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ հանովի դիմածածկով

5.

Հակագնդակային և հակաբեկորային սաղավարտ գնդակապաշտպանական դիմածածկով

6.

Տակտիկական զրահաբաճկոն

7.

Զրահաբաճկոն

8.

Բարձր գնդակադիմակայության զրահաբաճկոն

9.

Պաշտպանիչ բաճկոն

10.

Հակահարվածային վահան

11.

Պաշտպանական զրահահամալիր

12.

Մարտական մեքենայի անձնակազմի պաշտպանական համալիր

13.

Գնդակակայուն վահան

14.

Զրահավահան

15.

Վերջույթների պաշտպանական միջոցներ

:

 

 

  • Քննարկվել է

    23.04.2020 - 08.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7562

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

04.05.2020

<<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը: Օրենքի վերոգրյալ հոդվածների հիմքով՝ կառավարությունը կարող է հաստատել սպառազինության մեջ ընդգրկված ա/ հրազենի, բ/ հրազենի պահեստամասերի, գ/ սարքավորումների, դ/ օժանդակ միջոցների, ե/ ռազմամթերքի տեսակների ցանկերը, զ/ հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանց սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ընդորում օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի բառացի ձևակերպման պահանջով՝ սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը վերաբերում է բացառապես հատուկ միջոցներին, որի վերաբերյալ է նաև 31-րդ հոդվածը: Որոշման նախագծով առաջարկվում է հետևյալը՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ,ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, իսկ նախագծի նոր՝ 1-ին հավելվածով սահմանվում են ցանկեր՝ հրազենի և ռազմաթերքի տեսակների /հարց է, թե ինչու հրազենի դեպքում ձևակերպման մեջ չկա տեսակները բառը, արդյոք հրազենի դեպքում ցանկով սահմանվածը տեսակ չի ենթադրում կամ համարվում/, 2-րդ հավելվածով սահմանվում են ցանկեր՝ ակտիվ պաշտպանության միջոցների և հատուկ միջոցառումների ապահովման միջոցների /այս դեպքում հարց է, թե ինչու է ձևակերպման մեջ բացակայում տեսակները/, 3-րդ հավելվածով սահմանվում է անհատական պաշտպանության միջոցների ցանկը: Ակնհայտ է, որ օրենքի վերոգրյալ դրույթների պահանջներից ելնելով՝ ՀՀ կառավարությունը չի կարող հաստատել ակտիվ պաշտպանության միջոցների, հատուկ միջոցառումների ապահովման միջոցների, անհատական պաշտպանության միջոցների ցանկեր, որովհետև դրանք օրենքով սահմանված չեն և չեն բխում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերի պահանջից: Խնդրի լուծումը և ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացված բովանդակությունը հաստատելու իրավական հնարավորությունը միանշանակ պետք է կատարվի նախևառաջ օրենքի փոփոխության մակարդակով՝ առկա բացերն ու հակասությունները վերացնելով, որի ընդունումից հետո միայն ՀՀ կառավարությունը իրավասու կլինի հաստատել օրենքի բառից և տառից բխող՝ համապատասխան վերնագրով և բովանդակությամբ, այդ թվում՝ հավելվածները, որոշում, ինչն էլ թույլ կտա վերջնականապես պարզել, թե որ հասկացությունները կամ ձևակերպումներն են ճիշտ և մասնագիտական տեսանկյունից հիմնավորված և ընդունելի, որով կբացառվեն օրենքի և կառավարության որոշումների հակասություններն ու տարընկալումները, մեկնաբանություններն ու իրավակիրառական խնդիրները, ընդորում՝ կսահմանվի, թե որի դեպքում է պետք տեսակներ ձևակերպումը, որի դեպքում՝ ոչ: Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ օրենքի կամ ՀՀ կառավարության որոշումների մակարդակներով անհրաժեշտ է սահմանել այն ամենը, ինչը պետք է կամ կարող է օգտագործվել ոստիկանության սպառազինության համար՝ առանձին հասկացություններով սահմանելով և տարանջատելով, թե ինչ է պետք կամ ինչն է ճիշտ՝ հրազենը, հրազենի պահեստամասը, սարքավորումը, օժանդակ միջոցը, ռազմամթերքը, ակտիվ պաշտպանության միջոցը, հատուկ միջոցառումների ապահովման միջոցը, անհատական պաշտպանության միջոցը: Հաշվի առնել նաև, որ այս հիմքով վերանայման ենթակա է նաև գործող ՀՀ կառավարության որոշման 4-րդ հավելվածը, պետք է հստակեցնել, թե կարգը ի վերջո ինչին է վերաբերում՝ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով նշված հատուկ միջոցներին, թե դրանից բացի՝ նաև զենքին, ռազմամթերքին և մյուս սպառազինության համար օգտագործվող միջոցնեին:

Տեսնել ավելին