Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով` ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 08.04.2020 ՀՕ-174-Ն ՀՀ օրենքի պահանջով` ըստ որի բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, ուստի միջին մասնագիտական կրթության բարձր արաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշմամբ սամանված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների (այսուհետ` հավակնորդ) բարձրագույն ուսումնական հաստա­տություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նշված առաջնահերթությունն անհավասար պայման է ստեղծում հավակնորդների միջև:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի սահմանված է, որ հավակնորդի կրթության շարունակումը ԲՈՒՀ-ում կազմակերպվում է մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, ինչը հնարավորություն չի տալիս հավակնորդներին ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում` նրանց կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` ԲՈՒՀ-երի և ՄՄՈՒՀ-ների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը հաստատում է համապատասխան բուհ-ում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ հաստատությունների և մասնագիտությունների, ինչպես նաև ՄՄՈւՀ-ներում ուսուցանվող այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հավակնորդը կարող է շարունակել կրթությունը բուհ-ում:

Միաժամանակ կարգով սահմանվում է, որ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն` որտեղ ցանկանում է կրթությունը շարունակել:   

Եթե ԲՈՒՀ տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա ընտրությունը կազմակերպվում է մրցութային հիմունքով և 16-րդ կետի 2-րդ ենթակետով առաջնահերթություն է տրված ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար ունեցող հավակնորդին, սակայն նշյալ առաջնահերթությունը անհավասար պայմաններ է ստեղծում: ԲՈՒՀ-եր են դիմում միջին մասնագիտական կրթական ծրագրի տարբեր մասնագիտություններով և կրթության հիմքով ընդունված շրջանավարտներ: Խնդիրը կայանում է նրանում, որ տարբեր մասնագիտությունների դեպքում` համաձայն պետական կրթական չափորոշիչների, առարկանների (մոդուլների) քանակը տարբեր են լինում, տարբեր են նաև հիմնական կամ միջնակարգ կրթությամբ ընդունված շրջանավարտների դիպլոմի ներդիրի գնահատականների թիվ (հիմնական կրթությամբ ընդունվածների դիպլոմի ներդիրում առկա է նաև ՄՄՈՒՀ-ում ուսումնառած հանրակրթական առարկաները) և հանրագումարը հաշվելիս անհավասար պայմաններ է ստեղծվում հավակնորդների միջև:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն  չի ակնկալվում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին ԲՈՒՀ-ում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նրա նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չէ, ինչպես նաև ստեղծել հավասար պայմաններ հավակնորդների միջև, և որպես առաջնահերթություն դիտարկել հավակնորդի ընդհանուր զարգացվածության մակարդակը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հավակնորդին ԲՈՒՀ-ում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, ինչպես նաև նախարարության կողմից հատկացված տեղերի թվից ավելի հավակնորդների միջև անցկացնել հավասար պայմաններով մրցույթ:

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Քննարկվել է

    21.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7933

Տպել