ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______ 2020 թվականի N ________ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ, «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Լեռնային բնակավայրերի շարքը դասել այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1500 մետրից մինչև 2000 մետր բարձրության վրա:
- Բարձրլեռնային բնակավայրերի շարքը դասել այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրության վրա:
- Հաստատել՝
1) ծովի մակերևույթից 1500-1700 մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային բնակավայրերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) բյուջետային գործընթացում «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի կիրարկման ապահովման նպատակով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող համայնքների բարձրադիրության նիշերի տվյալները՝ համաձայն N 4 հավելվածի:»:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
15.04.2020 - 30.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 7541
Տպել