Նախագծով առաջարկվում է.
1) բարձրացնել կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող քաղաքացիական հաստատությունների հաշվետվողականությունը.
2) կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար ստեղծված մասնագիտական կառույցին հնարավորություն տալ վերահսկել կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում իրականացվող գործընթացը.
3) քաղաքացիական բժշկական հաստատությունում մնալու անհրաժեշտությունը պարզելու նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից Առողջապահության նախարարին դիմելու միջոցով անհրաժեշտության դեպքում հրավիրել բժշկական խորհրդակցություն (կոնսիլիում):
4) Անհրաժեշտության դեպքում հրավիրված բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի) արդյունքներով որոշել անձին քաղաքացիական բժշկական հաստատությունում պահելու անհրաժեշտությունը: