Հիշել նախագիծը

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ ___________ 2020 թվականի N ______-Ն

 

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Գործողության մեջ դնել ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտերը՝
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշումը և «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության (ՄՄՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի N 9 որոշումը՝ համաձայն N 2 հավելվածի.
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի N 66 որոշումը՝ համաձայն N 3 հավելվածի.
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի N 18 որոշումը՝ համաձայն N 4 հավելվածի.
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի N 53 որոշումը՝ համաձայն N 5 հավելվածի.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                                  _____-ի  N ____Ն  որոշման

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

2014  թվականի  նոյեմբերի 12-ի

N 107

քաղ. Մոսկվա

 

«Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

  1. Ընդունել կցվող «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄՏԿ 035/2014):
  2. Սահմանել, որ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄՏԿ 035/2014) ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 15-ից։
  3. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների առողջապահության նախարարություններին՝ եռամսյա ժամկետում մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում չծխելու ծխախոտային արտադրատեսակների արտադրության, ներմուծման և շրջանառության արգելքի մասին միջազգային պայմանագիր նախապատրաստելու հարցը։
  4. Սահմանել, որ մինչև սույն Որոշման 3-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ընդունելը՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների տարածքներում չծխելու ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունն իրականացվում են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
  5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի Հանրապետությունից

 

Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից

 

Բ. Սագինտաև

Ռուսաստանի Դաշնությունից

 

Ի. Շուվալով

 

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի

N 107 որոշմամբ

 

«Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(ՄՄ ՏԿ 035/2014)

 

Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան և Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի առանձին դրույթներ հաշվի առնելով։

Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ՝ Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև պահանջներ՝ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրա ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով զետեղվող տեղեկության (մակնշման) նկատմամբ:

Այն դեպքում, երբ ծխախոտային արտադրանքի նկատմամբ ընդունված են Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են պահանջներ ծխախոտային արտադրանքի նկատմամբ, ինչպես նաև պահանջներ սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության (մակնշման) նկատմամբ, ապա ծխախոտային արտադրանքն ու սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը (մակնշման) պետք է համապատասխանեն Մաքսային միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

 

 

 

  1. Կիրառման ոլորտը

 

  1. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով, և այն տարածվում է Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա։
  2. Սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝

ա)  ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.

բ)   ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.

գ)   ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն.

դ)   չծխելու ծխախոտային արտադրատեսակներ։

  1. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության մաքսային տարածքում կիրառման ու կատարման համար պարտադիր պահանջներ ծխախոտային արտադրանքի, ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվության (մակնշման) նկատմամբ, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաները և ընթացակարգերը։

 

  1. Հիմնական հասկացությունները

 

  1. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները՝

«բիդի»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակ՝ կազմված ծխախոտի մանրացված տերևների, ծխախոտի ջղերի և ցողունների խառնուրդից, տենդուի չորացրած տերևով փաթաթված և քուղակապված.

«ծխախոտային արտադրատեսակի»՝ սպառողական հատկություններով և օգտագործման եղանակով նման՝ ծխելու կամ չծխելու ծխախոտային արտադրատեսակների ամբողջություն.

«ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելը»՝ ծխախոտային արտադրանքի մատակարարումը կամ ներմուծումը (այդ թվում՝ արտադրողի պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը)՝ Մաքսային միության մաքսային տարածքում առևտրային գործունեության ընթացքում անհատույց կամ հատուցելի հիմունքներով տարածելու նպատակով.

«ծխախոտային արտադրանքի նույնականացում»՝ ծխախոտային արտադրանքը սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու ընթացակարգը.

«արտադրող»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա արտադրող, որն իր անունից իրականացնում է ծխախոտային արտադրանքի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.

«ներմուծող»՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության ռեզիդենտ, որը Մաքսային միության մաքսային տարածք ծխախոտային արտադրանքի ներմուծման համար կնքել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ արտաքին առևտրային պայմանագիր, ինչպես նաև իրականացնում է ծխախոտային արտադրանքի իրացում և պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.

«բաղադրիչ»` նյութ (բացառությամբ ծխախոտի տերևի և ծխախոտի այլ մասերի), որն օգտագործվում է ծխախոտային արտադրատեսակի արտադրության ժամանակ և առկա է պատրաստի ծխախոտային արտադրատեսակի մեջ, այդ թվում` փոփոխված ձևով.

«հսկող կազմակերպություն»՝ կազմակերպություն, որը ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ հսկողություն է իրականացնում արտադրական գործընթացի, օգտագործվող հումքի և նյութերի, ինչպես նաև արտադրողի ծխախոտային արտադրանքի որակի նկատմամբ.

«կրետեկ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված մանրացված մեխակի, բաղադրիչների ու կտրատած հումքի խառնուրդից՝ սիգարետի թղթով կամ եգիպտացորենի կողրի չորացրած տերևով փաթաթած, ֆիլտրով կամ առանց ֆիլտրի.

«ծխելու ծխախոտային արտադրատեսակներ»՝ ծխելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակներ.

«ներդիր թերթիկ»՝ սպառողի համար նախատեսված տեղեկատվություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ծխախոտային արտադրատեսակների իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործվում է սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ.

«լիցենզիա տրամադրող»՝ այնպիսի ապրանքային նշանի նկատմամբ իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը լիցենզային պայմանագրի հիման վրա այդ ապրանքային նշանի օգտագործման իրավունք է տալիս.

«ածխածնի մենօքսիդ»՝ ածխածին պարունակող նյութերի՝ ամբողջությամբ չայրվող արտադրանք.

«ծխախոտային արտադրանքի անվանում»՝ ծխախոտային արտադրանքի՝ արտադրողի կողմից տրված նշագրումը.

«ոչ ծխախոտային նյութեր»` ծխախոտային արտադրատեսակի բաղադրության մեջ մտնող (բացառությամբ հումքի) և դրան արտադրողի կողմից սահմանված բնութագրերը, առանձնահատկությունները և ձևը հաղորդող նյութեր, որոնց շարքում դասվում են՝ ծխագլանակային, սիգարետային, եզրաշերտային և ծխափողի թուղթ, ֆիլտրերի համար փաթեթավորման թուղթ (ֆիցելլա), ֆիլտրող նյութ, սոսինձներ, թանաք, ծծելու ծխախոտի (սնյուսի) չափաբաժնի համար փաթեթավորման նյութ.

«չծխելու ծխախոտային արտադրատեսակ»՝ ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակ.

«նիկոտին»՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույսերում պարունակվող ալկալոիդ.

«ծխագլանակ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից և ծխափողի թղթով պատրաստված գլանակի ձևով ծխափողից՝ ծխագլանակի (սիգարետի) թղթով գլանափաթեթված, առանց սոսնձի ատամնավոր կարով միացված։ Ծխագլանակի ծխափողի մեջ կարող է դրվել զտող նյութ.

«սպառողական փաթեթվածք»՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի առաջնային փաթեթավորման կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.

«ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում»՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտի ծխի քայքայիչ հետևանքների վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը.

«սիգար»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի՝ պատրաստված սիգարի և այլ հումքից և կազմված հետևյալ երեք շերտերից՝ ամբողջական, ճզմած կամ կտրատած սիգարի և (կամ) այլ հումքից կազմված լցոն, սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթ և սիգարի ծխախոտի տերևից կազմված փաթաթվածք։ Սիգարի հաստությունը դրա երկարության մեկ երրորդի կամ ավելի երկայնքով պետք է լինի 11 մմ-ից ոչ պակաս.

«սիգարետ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով.

«սիգարետ առանց ֆիլտրի»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված կտրատած հումքից, գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը).

«ցածր բոցավառելիությամբ սիգարետներ»՝ սիգարետներ, որոնց դեպքում ստանդարտ մեթոդով 10 շերտ ֆիլտրման թղթի վրա բոցավառելիության անալիզի անցկացման արդյունքում ամբողջ երկայնքով վառված սիգարետների թիվը չի գերազանցում փորձարկված բոլոր սիգարետների թվի 25 տոկոսը.

«ֆիլտրով սիգարետ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ կազմված ֆիլտրից և կտրատած հումքից` գլանափաթեթված սիգարետի թղթով (ծխելու հատվածը).

«սիգարիլլա (սիգարիտա)»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ պատրաստված սիգարի և այլ հումքից ու բազմաթիվ շերտեր ունեցող՝ կտրատած կամ ջարդած սիգարի և այլ հումքից կազմված լցոն, սիգարի և (կամ) այլ հումքից պատրաստված ենթափաթեթ և սիգարի ծխախոտի տերևից, վերականգնված ծխախոտից կամ ցելյուլոզայի և ծխախոտի հիմքով պատրաստված հատուկ թղթից կազմված փաթաթվածքից։ Սիգարիլլան (սիգարիտան) կարող է ունենալ ֆիլտր և չունենալ ենթափաթեթ։ Սիգարիլլայի (սիգարիտայի) առավելագույն հաստությունը չպետք է գերազանցի 11 մմ–ը.

«խեժ»` ծխախոտի ծխի ջրազրկված կոնդենսատը (խտարարը)` նիկոտին չպարունակող.

«հումք»՝ ծխախոտ՝ հետբերքահավաքային և (կամ) արդյունաբերական այլ մշակում անցած, ծխախոտային արտադրանքի արտադրության մեջ օգտագործվող.

«ծխախոտ»՝ մորմազգիների ընտանիքի Nicotiana ցեղի Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույս, որը մշակվում է հումք ստանալու նպատակով.

«նարգիլեի ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նարգիլեի օգտագործմամբ ծխելու համար նախատեսված և կազմված կտրատած կամ ջարդած հումքի խառնուրդից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.

«բարակ կտրատած ծխելու ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նախատեսված ձեռքով սիգարետներ կամ ծխագլանակներ պատրաստելու համար և կազմված կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա, որի մեջ արտադրանքի զտաքաշի 25 տոկոսից ոչ պակաս մասը կազմում են 1 մմ կամ պակաս լայնությամբ մանրաթելերը.

«ծխամորճի ծխախոտ»՝ ծխելու ծխախոտային արտադրատեսակի տեսակ՝ նախատեսված ծխամորճի օգտագործմամբ ծխելու համար և կազմված կտրատած, ջարդած, փաթաթված կամ մամլած ծխախոտից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա, որի մեջ արտադրանքի զտաքաշի 75 տոկոսից ավելին կազմում են 1 մմ–ից ավելի լայնությամբ մանրաթելերը.

«ծխախոտային արտադրանք»` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ.

«ծխախոտային արտադրատեսակ»՝ ամբողջովին կամ մասամբ ծխախոտի տերևից և (կամ) որպես հումք ծխախոտաբույսի այլ մասերից արտադրված արտադրանք, որը պատրաստված է այնպես, որ օգտագործվի ծխելու համար.

«արտադրողի կողմից լիազորված անձ»՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որն արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ արտադրողի անունից գործողություններ է իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և ծխախոտային արտադրանքը Մաքսային միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի անհամապատասխանության համար.

«ֆիլտր»` ծխախոտային արտադրանքի արտադրության գործընթացում ծխելու արտադրատեսակի վերջնամասին միացված հարմարանք` նախատեսված ծխախոտի ծխի որոշ մաս պահելու համար:

 

III. Ծխախոտային արտադրանքի նույնականացումը

 

  1. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացնում են՝

արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը (վաճառողը).

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության մարմինը (այսուհետ՝ անդամ պետություն), որը պատասխանատու է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար.

այլ շահագրգիռ անձինք։

  1. Ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացվում է ըստ դրա անվանման և (կամ) բնութագրող հատկանիշների, որոնք սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգով։

Ծխախոտային արտադրանքը բնութագրող հատկանիշներն են՝ բաղադրիչների կազմը (ծխախոտի տերևի և (կամ) ծխախոտաբույսի այլ մասերի առկայությունը), դրա բնութագրերն ու ծխախոտային արտադրանքի օգտագործման եղանակը։

  1. Ծխախոտային արտադրանքի նույնականացումն անցկացվում է՝

ա)  ըստ տեսակի անվանման՝ սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվության մեջ և (կամ) ուղեկցող փաստաթղթերում (մատակարարման մասին պայմանագրի բնօրինակներ (հաստատված պատճեններ), ապրանքին կից ներկայացվող փաստաթղթեր կամ ծխախոտային արտադրանքի համապատասխանության հայտարարագիր) նշված ծխախոտային արտադրատեսակի անվանումը ծխախոտային արտադրատեսակների՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանումների հետ համեմատելու եղանակով.

բ)   տեսողական մեթոդով՝ ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքն այդպիսի ծխախոտային արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանման մեջ շարադրված հատկանիշների հետ համեմատելու եղանակով։

  1. Նույնականացման արդյունք է համարվում նույնականացվող արտադրանքը որպես ծխախոտային արտադրանք դասելը կամ չդասելը։

 

  1. Անդամ պետությունների շուկայում ծխախոտային արտադրանքի շրջանառության կանոնները

 

  1. Անդամ պետությունների շուկայում ծխախոտային արտադրանքը դրվում է շրջանառության մեջ այն դեպքում, երբ համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։
  2. Ծխախոտային արտադրանքը, որը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության՝ ծխախոտային արտադրանքի վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, և որն անցել է համապատասխանության գնահատման ընթացակարգ, պետք է ունենա Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշման։

 

  1. Ծխախոտային արտադրանքին ներկայացվող պահանջները

 

  1. Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչներ չի թույլատրվում օգտագործել որոշակի նյութեր՝ համաձայն հավելվածի։
  2. Խեժի և նիկոտինի պարունակությունը մեկ սիգարետի (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ծխի մեջ չի կարող գերազանցել, համապատասխանաբար, 10 մգ/սիգ.–ը և 1,0 մգ/սիգ.–ը։
  3. Ածխածնի մենօքսիդի պարունակությունը ֆիլտրով մեկ սիգարետի ծխի մեջ չի կարող գերազանցել 10 մգ/սիգ.–ը:
  4. Սիգարետների (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) ծխի մեջ խեժի ու նիկոտինի և ֆիլտրով սիգարետների ծխի մեջ ածխածնի մենօքսիդի պարունակությունը որոշելու մեթոդները, փորձանմուշներ վերցնելու ու խեժի, նիկոտինի և ածխածնի մենօքսիդի պարունակությանն առնչվող տվյալների ճշգրտությունը որոշելու կանոնները սահմանվում են սույն Տեխնիկական կանոնակարգի 32-րդ կետում նշված ստանդարտներում։
  5. Ծխախոտային արտադրանքի իրացման ժամանակ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի ներսում տեղադրված, արտաքին կողմից ամրացված կամ այդպիսի փաթեթվածքին կցված ներդիր թերթիկների օգտագործումը չի թույլատրվում՝ բացառությամբ այնպիսի սպառողական փաթեթվածքի, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկատվությունը, ինչպես նաև սիգարների և սիգարիլլաների (սիգարիտաների) հատով իրացման ժամանակ։

 

  1. Ծխախոտային արտադրատեսակների և դրանցից առաջացող նյութերի բաղադրության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու կանոնները

 

  1. Անդամ պետության տարածքում իրացվող ծխախոտային արտադրանքի արտադրողը, հսկող կազմակերպությունը և (կամ) ներմուծողը պարտավոր են յուրաքանչյուր տարի հաշվետու օրացուցային տարվան հաջորդող առաջին եռամսյակի վերջին օրվանից ոչ ուշ անդամ պետության առողջապահության ոլորտի լիազորված մարմին ներկայացնել հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից առաջացող նյութերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվետվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ձևով։
  2. Եթե արտադրողը կամ ներմուծողն անցկացրել է բաղադրիչների թունաբանական հետազոտություններ կամ եթե այդպիսի հետազոտություններն անցկացվել են նրանց պատվերով, ապա այդ անձինք սույն Տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետում նշված հաշվետվության մեջ պարտավոր են նշել այդպիսի թունաբանական հետազոտություններ անցկացնելու փաստը և անդամ պետության առողջապահության ոլորտի լիազորված մարմնի պահանջով, համապատասխան պահանջն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում, ներկայացնել տեղեկատվություն հետազոտությունների արդյունքների վերաբերյալ՝ ընդ որում, նշելով չափումների անցկացման մեթոդներն ու մեթոդիկաները, ինչպես նաև չափումների միջոցների տիպերը։

 

VII. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվության բովանդակությանը ներկայացվող պահանջները

 

  1. Ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում են հատուկ (ակցիզային, հսկիչ-հաշվառման կամ այլ) դրոշմանիշներ, որոնք բացառում են դրանց կեղծման և կրկնակի օգտագործման հնարավորությունը (այսուհետ՝ դրոշմանիշներ)։
  2. Ծխախոտային արտադրատեսակների սպառողների համար նախատեսված տեղեկատվությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա և պետք է պարունակի՝

ա)  ծխախոտային տեսակի անվանումը.

բ)   ծխախոտային արտադրանքի անվանումը.

գ)   անդամ պետության տարածքում գրանցված այն իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորվել է սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունելու համար, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) (այդպիսի անձի բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների կողմից ներկայացվող պահանջներն ընդունվում են տվյալ ծխախոտային արտադրանքի՝ անդամ պետության տարածքում գրանցված արտադրողի կողմից)։ Նշված տեղեկատվությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում.

դ)   արտադրողի, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի) և (կամ) հսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), դրա գտնվելու վայրը (երկիրն ու հասցեն, այդ թվում՝ փաստացի)։ Տեղեկատվության փոփոխման դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը այդպիսի փոփոխությունների կատարման ամսաթվից 180 օրացուցային օրվա ընթացքում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքին զետեղվող տեղեկատվության մեջ։ Ընդ որում, արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամանակահատվածի ընթացքում իրավունք ունի շրջանառության մեջ դնել ծխախոտային արտադրանք, որի վրա զետեղված է նախկին տեղեկատվությունը.

ե)   տեղեկություններ ֆիլտրի առկայության վերաբերյալ (ֆիլտրով ծխելու ծխախոտային արտադրատեսակների դեպքում).

զ)   տեղեկություններ հատերի թվի (հատով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) կամ զտաքաշի (գ) (քաշով ծխախոտային արտադրատեսակների դեպքում) վերաբերյալ.

է)   ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում.

ը)   Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

թ)  տեղեկություններ ծխախոտային արտադրանքի առավելագույն մանրածախ գնի, արտադրման ամսի ու տարեթվի վերաբերյալ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.

ժ)   տեղեկատվություն սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի վերաբերյալ։

  1. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։
  2. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չպետք է պարունակի որևէ տերմին, նկարագրություն, նշան, խորհրդանիշ կամ այլ նշում, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ տվյալ ծխախոտային արտադրատեսակը պակաս վնասակար է, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում՝ այնպիսի բառեր ու բառակապակցություններ, ինչպիսիք «խեժի ցածր պարունակությամբ», «թեթև», «շատ թեթև», «փափուկ», «էքստրա» «ուլտրա», բառերը, նշաններն ու խորհրդանիշներն են, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ասոցացվում է սննդամթերքի (սննդային հավելման) հետ կամ որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստեղծում են թյուր տպավորություն այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակն ունի սննդամթերքի (սննդային հավելման) համ, այդպիսի բառերի նույնարմատ բառերը, այդպիսի բառերի օտարալեզու անալոգները, ինչպես նաև այնպիսի բառերի անալոգներ, որոնք օտար լեզուներից տառադարձվում են անդամ պետությունների պետական լեզուներով։

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվության բովանդակության մեջ թույլատրվում է օգտագործել այնպիսի բառեր կամ բառակապակցություններ, որոնք վկայում են ծխախոտային արտադրատեսակի մեջ մենթոլի պարունակության, սիգարների, սիգարիլլաների (սիգարիտաների), նարգիլեի ծխախոտի, բարակ կտրատած ծխելու ծխախոտի և ծխամորճի բուրմունքի մասին։

  1. Չի թույլատրվում սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղել ծխախոտային արտադրատեսակների ծխի մեջ խեժի, նիկոտինի ու ածխածնի մենօքսիդի պարունակության վերաբերյալ քանակական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկատվություն, որը պարունակում է պնդումներ այն մասին, որ՝

ա)  տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործումը նվազեցնում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը.

բ)   տվյալ ծխախոտային արտադրատեսակը (ծխախոտային արտադրատեսակի տեսակը) պակաս վտանգավոր է առողջության համար, քան մյուս ծխախոտային արտադրատեսակները (ծխախոտային արտադրատեսակների մյուս տեսակները).

գ)   տվյալ ծխախոտային արտադրատեսակի (ծխախոտային արտադրատեսակի տեսակի) օգտագործման հետ կապված հիվանդությունների առաջացման վտանգը նվազել է ծխախոտային արտադրատեսակի օգտագործման ժամանակ առաջացող նյութի առկայության (բացակայության, ցածր պարունակության) շնորհիվ։

  1. Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկատվությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։

Սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկատվություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկատվության պահպանվածությունը ծխախոտային արտադրանքի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։

  1. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը, բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։
  2. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի։
  3. Սույն Տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետով նախատեսված՝ ծխախոտային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), եթե անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ իրականացվում է այդ ծխախոտային արտադրանքի իրացումը, սահմանված են համապատասխան պահանջներ, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։
  4. Ծխախոտային արտադրանքի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում է զետեղվում։

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը մշակվում են անդամ պետությունների առողջապահության ոլորտի լիազորված մարմինների կողմից և հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

  1. Արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կամ ներմուծողը (վաճառողը) պետք է ապահովի, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի վրա զետեղվեն էսքիզներին համապատասխան՝ դրանց հաստատման օրվանից 12 ամիսը չգերազանցող ժամկետում։
  2. Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը, դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում, տեղադրվում է ստորին հատվածում։

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումը պետք է զբաղեցնի այդ կողմերի մակերեսի առնվազն 50 տոկոսը։

Ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման տեքստը զետեղվում է այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է ծխախոտային արտադրատեսակը, այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան պահանջների առկայության դեպքում, իսկ հակառակ հիմնական կողմի վրա՝ ռուսերենով։

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները զետեղվում են ծխախոտային արտադրանքի՝ հավասար քանակությամբ սպառողական փաթեթվածքների վրա։

  1. Սիստեմային (ներբույսային) թույների, կանցերոգեն և մուտագեն նյութերի պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի կողմնային մակերևույթի վրա՝ սպառողական փաթեթվածքի հիմնական գույնին հակադիր գույնով, Helvetica տառատեսակով, հետևյալ մակագրությամբ՝ «Պարունակում է սիստեմային (ներբույսային) թույներ, կանցերոգեն և մուտագեն նյութեր&raq
  • Քննարկվել է

    13.04.2020 - 04.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11020

Տպել