«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 10-րդ կետում՝
ա) լրացնել 3.1-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«3.1) սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու օրենքով նախատեսված լիազորության իրականացման ապահովումը.»
բ) 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9) սնանկության կառավարիչների ուսուցման,հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության և ծրագրի սպասարկման, որակավորման ստուգումների կազմակերպման, անցկացման, որակավորման շնորհման և դադարեցման, սնանկության կառավարիչների հաշվառման ապահովումը.»
2) 11-րդ կետում՝
ա) լրացնել 4.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«4.1) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կազմակերպում և իրականացում.»
բ) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգման կազմակերպումը և իրականացումը, որակավորման շնորհումը.
գ) լրացնել 5.1-ին և 5.2-րդ -րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«5.1) հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սնանկության կառավարիչների ընտրության գործընթացի ապահովումը և ծրագրի սպասարկումը.
5.2) սնանկության գործով կառավարչին հաշվառելը և հաշվառումից հանելը.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
08.04.2020 - 23.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5354
Տպել