Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է արտակարգ դրության պայմաններում որդեգրել ցանկացող անձանց՝ որդեգրման ենթակա երեխաների հետ հանդիպումը կազմակերպելու ժամկետները կանոնակարգելու, ինչպես նաև որդեգրել ցանկացող անձի՝ որդեգրման ենթակա երեխայի հետ հանդիպումից հետո որդեգրել ցանկանալու վերաբերյալ կարծիքը հայտնելու համար սահմանված 15-օրյա ժամկետը պահպանելու անհրաժեշտությունից։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 3-րդ գլխի 13-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ներկայում, հնարավոր չէ կազմակերպել որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հանդիպումը։

Ելնելով վերոգրյալից՝ խնդիր է առաջացել արտակարգ դրության ավարտից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ սահմանված կարգով հանդիպումները կազմակերպելու հարցում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը արտակարգ դրության պայմաններում, անհրաժեշտության դեպքում, որդեգրման ենթակա երեխաների և որդեգրել ցանկացող անձանց հանդիպումները օրենքով սահմանված կարգով հետաձգելը և արտակարգ դրության ավարտից հետո գործընթացը կանոնակարգելն է։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագծում փոփոխությունների և լրացումների մասին առաջարկությունները ներկայացվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում արտակարգ դրության պայմաններում՝ որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հանդիպումների հետաձգումը կամրագրվի օրենքով սահմանված կարգով, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հստակ սահմանված ժամկետներում կկազմակերպվի հանդիպումները։

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

 1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծով առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

  • Քննարկվել է

    01.04.2020 - 16.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7030

Տպել