Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 190 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

 «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով «Սնանկության մասին» օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասը վերաշարադրվել է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում վերանայվել է պարտապանին պատկանող գույքի վաճառքի հետ կապված գործընթացը: Այսպես, կատարված փոփոխություններով նախատեսվել է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով պարտապանի գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, իսկ նախքան էլեկտրոնային հարթակի միջոցով գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելը պետք է նաև նախատեսվի արտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգ, որպիսի լիազորությունը ևս վերապահված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Այլ կերպ ասած, «Սնանկության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2020 թվականի ապրիլի 15-ին,  Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս չունի իրավասություն սահմանելու հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքի ընթացակարգը:

Ավելին, «Անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 190 որոշումն ընդունվել է «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» օրենքի հիման վրա աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու համար: Մինչդեռ այս օրենքը 2004 թվականի հունվարի 30-ին ուժը կորցրել է:

Վերոնշյալը վկայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն օրենքի դրույթների պատշաճ իրականացումը:

  • Քննարկվել է

    31.03.2020 - 16.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6269

Տպել