Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի հողերի գոտեվորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին» N985-Ն որոշման մեջ։
Նախագծով միաժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման 3-րդ կետում «որպես բնակելի տարածք» բառերից հետո լրացնել «,իսկ ազատ մնացած տարածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում դրանք ըստ անհրաժեշտության տնօրինելու նպատակով» բառերը, ինչը հնարավորություն կտա ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող ազատ տարածքներն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
-
Քննարկվել է
30.03.2020 - 15.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 6247
Տպել